Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է հաստատել Թուրքիային տասնյակ ռեակտիվ շարժիչների վաճառքը՝ հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ, չնայած Կոնգրեսի անդամների մի մասի առարկություններին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թեմային ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքը ժեստ է Անկարային՝ հաջորդ ամիս Թուրքիայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, գրում է The Insider-ը։

Նշվում է, որ General Electric-ի շարժիչները նախատեսված են Թուրքիայի առաջին տեղական արտադրության կործանիչի՝ KAAN-ի համար, որի մշակումը մեկնարկել է 2016 թվականին՝ Անկարայի պաշտպանական ինքնավարությունն ամրապնդելու ջանքերի շրջանակում:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ փաթեթը կարժենա ավելի քան 700 միլիոն դոլար։ Չնայած Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները Թրամփի օրոք, ընդհանուր առմամբ, մնում են ջերմ, դրանք խաթարված են Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից բացառելու շուրջ երկարատև վեճով և երկրի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումից հետո կիրառված պատժամիջոցներով, որոնք ԱՄՆ-ը համարում է իր անվտանգությանը սպառնալիք:

Ավելի վաղ F-35-ների և Անկարայի գագաթնաժողովի ծրագրերի մասին հարցին Թրամփը պատասխանել էր․ «Ես, հավանաբար, կանեմ մի բան, որը նրանց շատ կուրախացնի»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդադ Գրեգորի Միքսը ոչ պաշտոնական քննարկման ժամանակ դեմ է արտահայտվել գործարքին։ Չնայած նրա առարկություններին՝ վաճառքի վերաբերյալ որոշումը, ինչպես սպասվում է, կավարտվի առաջիկա օրերին, որից հետո Պետքարտուղարությունը պաշտոնական ծանուցում կուղարկի Կոնգրեսին, քանի որ Կոնգրեսի առարկությունները պարտադիր բնույթ չեն կրում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ զուգահեռ վերանայում է ընթանում՝ ապահովելու համար, որ Թուրքիան համապատասխանի ԱՄՆ-ի իրավական պահանջներին՝ F-35-ները ստանալու համար։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Անկարան պատրաստվում է հրաժարվել ռուսական C-400-ներից՝ F-35-ների գնման համար ճանապարհ հարթելու նպատակով, և որ այս հարցերը կարող են լուծվել «հաջորդ չորսից վեց ամիսների ընթացքում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի