Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարել Ադրբեջանի Օրդուբադ քաղաքում անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչել են պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Factor TV-ի հարցին՝ ինչու Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել միջոցառմանը, Փաշինյանը պատասխանել է, որ այդ երևույթն ունի պատճառահետևանքային կապեր, սակայն ընդգծել է, որ նույնքան անընդունելի է համարում նաև Հայաստանում Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը։

«Դա ընդունելի չէ, բայց նույն կերպ ընդունելի չեն նաև Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

Հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել, Փաշինյանը նշել է, որ լուծումը տեսնում է երկկողմ մոտեցման մեջ։ Նրա խոսքով՝ պետք է դադարեցվեն ինչպես Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության առաջմղման փորձերը, այնպես էլ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը շարունակելու գործողությունները։

Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիներից նամակներ է ստանում այդ թեմայով։ Նրա խոսքով՝ մարդիկ ուշադրություն են հրավիրում Ազգային ժողովում Արցախի դրոշների առկայության, ինչպես նաև տարբեր քաղաքական ելույթներում հնչող ձևակերպումների վրա, որոնք, ըստ նրանց, շարունակում են նախկին քաղաքական գիծը։

Վարչապետը խոստովանել է, որ նման արտահայտություններ երբեմն հանդիպում են նաև իշխանության ներկայացուցիչների, անգամ իր սեփական խոսույթում՝ տարիների ընթացքում ձևավորված քաղաքական և հանրային իներցիայի հետևանքով։

«Էդ իներցիան 30 տարի մեր մեջ պտտվել է, հեշտ չէ։ Մարդիկ դա ասում են՝ չնկատելով։ Նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից դուրս են»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ այժմ այս թեմաների շուրջ հնարավոր է բաց քննարկում ծավալել, և այդ խոսակցությունը պետք է շարունակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան