Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարսից ծոցի դաշնակիցներին հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի նրանց շահերը։ Նա Մերձավոր Արևելք էր մեկնել՝ նպատակ ունենալով Իրանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախնական համաձայնագիրը ներկայացնել տարածաշրջանային գործընկերներին, գրում է Reuters-ը։

Բահրեյնում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը, Պարսից ծոցի արաբական երկրների արտաքին գործերի նախարարների և պաշտոնյաների հանդիպման ժամանակ Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է երկարատև խաղաղության վաղեմի հակառակորդ Իրանի հետ, որը չի խաթարի նավթով հարուստ տարածաշրջանում իր դաշնակիցների անվտանգությունն ու բարգավաճումը, որոնք մտավախություն ունեն, որ համաձայնագիրը չափազանց մեղմ է Իրանի նկատմամբ՝ պատերազմի ժամանակ նրանց վրա հարձակվելուց հետո։

«Իրականությունն այն է, որ Երկրի վրա ոչ մի երկիր իրավունք չունի վճար գանձել միջազգային ջրային ուղիների օգտագործման համար։ Եվ դա երբեք չի լինի որևէ գործարքի ընդունելի պայման։ Նախագահը սկզբունքորեն հստակ է եղել այդ հարցում»,- ասել է Ռուբիոն։

Հավաքը նախագահող Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդուլլատիֆ բին Ռաշիդ ալ Զայանին ողջունել է Օմանի հայտարարությունը նեղուցով նավերի անվտանգ անցման համար միջանցքի մասին։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է խաղաղության Իրանի հետ, բայց նաև ընդգծել է Վաշինգտոնի կողմից ընդունվող սահմանները։

«Չնայած մենք ցանկանում ենք համաձայնագիր, մենք չենք ցանկանում համաձայնագիր ցանկացած գնով։ Նա ներկայիս պահը նկարագրել  որպես տարածաշրջանում նոր փուլի սկիզբ։ «Մենք հիմա մտնում ենք նոր փուլ, որը, հույս ունենք, կհանգեցնի խաղաղության։ Սա այն է, ինչ մենք բոլորս ցանկանում ենք»,- ասել է նա։

Ռուբիոն հույս է հայտնել, որ Իրանի հետ գործարքը կհանգեցնի «շատ դրական արդյունքի», հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ, եթե այն «կենտրոնանա իր սեփական ժողովրդի բարեկեցության վրա»։

Ռուբիոյի եռօրյա շրջագայությունը Պարսից ծոցում առաջին բարձր մակարդակի դիվանագիտական ​​առաքելությունն է ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրից հետո, որը կնքվել էր անցյալ շաբաթ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներով սկսված հակամարտությունը դադարեցնելու համար։

ԱՄԷ և Քուվեյթ նախորդ այցելությունների ժամանակ Ռուբիոն փորձել է վստահեցնել պաշտոնյաներին, որ առաջարկվող գործարքը չափազանց բարենպաստ չէ Իրանի համար, որը պատերազմի ընթացքում հարվածել է Պարսից ծոցի մի քանի պետությունների։

«Մենք չենք անելու որևէ բան, որը կխաթարի մեր դաշնակիցների, տարածաշրջանում մեր վաղեմի դաշնակիցների անվտանգությունը»,- Քուվեյթում լրագրողներին ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել «անվերջ», մինչդեռ Թեհրանը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում նման զիջում չի արել, ինչը հարցեր է առաջացնում փխրուն խաղաղության համաձայնագրի կենսունակության վերաբերյալ։ Երկու երկրները, որոնք երկուշաբթի Շվեյցարիայում ավարտել են բանակցությունների առաջին փուլը, հակասական կարծիքներ են ներկայացրել նաև Իրանի ֆինանսական խթանների, Հորմուզի նեղուցի վերահսկողության և Լիբանանում Իսրայելի զուգահեռ պատերազմի վերաբերյալ։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ բոլոր վեց երկրները՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ են, որոնք պատերազմի ընթացքում որոշակի չափով լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել Վաշինգտոնին, և արդյունքում բոլորը տուժել են իրանական ավիահարվածներից։

Reuters-ը նշում է, որ միասին նրանք կազմում են Ամերիկայի անվտանգության ճարտարապետության հիմքը Մերձավոր Արևելքում, և ցանկացած երկիր, որը վերանայում է իր անվտանգության հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, կարող է զգալի ազդեցություն ունենալ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ռազմավարության վրա։ ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը չի ներառում Իրանի բալիստիկ հրթիռների սահմանափակումներ, առաջարկվող 300 միլիարդ դոլարի վերակառուցման հիմնադրամ և դրույթներ, որոնք կարող են ընդլայնել Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը և վերահսկողությունը նավթի փոխադրման կարևորագույն ուղիների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի