Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գործողությունները Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Գոնե նա դիմանում է։ Երկու կողմից էլ շատ մարդիկ են զոհվում, բայց կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը կարծում է, որ Զելենսկին ներկայում հաղթում է։

Նախկինում Թրամփը բազմիցս քննադատել էր Զելենսկիին՝ մեղադրելով նրան նաև հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերն արգելափակելու մեջ։

Նույն մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Գերմանիայից ու եվրոպական այլ երկրներից՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հարցում նրանց դիրքորոշման համար։ Նա, սակայն, չի հիշատակել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի անունը։ Միաժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ը «հարյուր միլիոնավոր դոլարներ» է ներդնում՝ իր ռազմական զորակազմը Գերմանիայում ու այլ եվրոպական երկրներում տեղակայելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները, G7-ի մյուս անդամների հետ միասին, հայտարարել էր Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման մասին: Հունիսի 15-17-ը Ֆրանսիայում կայացած G7-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը հանդիպել էր կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Այս հանդիպումից հետո, որը Թրամփը որակել էր որպես «շատ լավ», ԱՄՆ նախագահը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը պետք է խաղաղություն կնքի Ուկրաինայի հետ և հավելել, որ ինքը կանի «իրենից կախված ամեն ինչ»՝ դրան հասնելու համար։

Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ լավատեսական տրամադրությունը, որն արդեն հինգերորդ տարին է ընթանում, կտրուկ հակադրվում է Զելենսկիի և Թրամփի միջև անցյալ տարի Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը, երբ Զելենսկիին ասացին, որ որևէ լծակ չունի Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցություններում, գրում է  Reuters-ը։

Հունիսի 24-ին իր համաքաղաքացիներին ուղղված ամենօրյա ուղերձում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ եթե Կիևը ստանա G7-ում քննարկված օգնությունը, ապա կկարողանա «արագորեն ապահովել այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել խաղաղությունը»։ Զելենսկին չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի