Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև վերջիններիս այս պաշտոններում սեպտեմբեր ամսից փոխարինող՝ Թոմաս Կաիրիսը և Ռեմոն Զակարիան: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Մանրամասն անդրադարձ կատարելով վերջին տարիներին ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առանձնահատուկ ընդգծել է Ալկիս Դրակինոսի և Գեորգի Ախալկացիի դերակատարումը՝ ՀՀ բարեփխումների օրակարգին համահունչ ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում: Փոխվարչապետ Խաչատրյանը, շնորհավորելով Թոմաս Կաիրիսին և Ռեմոն Զակարիային պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել արդյունավետ և հետևողական համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՎԶԵԲ հետ ձևավորված ընթացիկ համագործակցության հիմնական ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, ջրային համակարգերի արդիականացման, էներգետիկ և այլ խոշոր եթակառուցվածքների, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: