Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 24-ի գիշերն Ուկրաինայի վրա 101 անօդաչու թռչող սարք են արձակել, որոնցից ՀՕՊ ուժերը խոցել են 95-ը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Սումիի մարզում, ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Գրիգորովի, ռուս զինվորականները գիշերը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Գլուխով քաղաքում գտնվող հացաբուլկեղենի կոմբինատին, երբ աշխատակիցները պատրաստի արտադրանքը բեռնում էին մեքենաների մեջ։ Ոչ ոք չի տուժել, շենքը և տրանսպորտը վնասվել են։

«Ռուսաստանը կրկին թիրախավորում է քաղաքացիական բիզնեսներն ու տրանսպորտային միջոցները, որոնք սնունդ են մատակարարում մարդկանց և աջակցում են համայնքային կյանքին։ Սրանք քաղաքացիական  կյանքի վրա միտումնավոր հարձակումներ են»,- նշել է Գրիգորովը։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար  Օլեգ Սինեգուբովի տեղեկացմամբ՝ Բալակլեայում տեղի ունեցած հարձակման հետևանքով 56-ամյա կին է զոհվել: Վնասվել են չորս մասնավոր տներ, մեկ խանութ և շենք:

Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել են ենթակառուցվածքներ, վարչական շենք և միկրոավտոբուս, հայտնում է տարածաշրջանային  ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Պավլոգրադի շրջանում վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ, իսկ Սինելնիկի շրջանում՝ բենզալցակայան, մեքենաներ և սրճարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի