Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Սևաստոպոլն առանց էլեկտրաէներգիայի է մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է օկուպացված քաղաքի՝ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ մասնագետները գնահատում են վնասի չափն ու աշխատում հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Նա նաև  կոչ է արել բնակիչներին՝ խնայել իրենց հեռախոսների մարտկոցները և օգտագործել դրանք միայն արտակարգ կապի համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի վերականգնումից հետո խուսափել ցանցի գերբեռնվածությունից:

Քաղաքային մանկապարտեզները կաշխատեն հատուկ ռեժիմով, Ռազվոզժաևը ծնողներին խնդրել է իրենց երեխաներին տանը պահել։

«Крымский ветер» տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ «Սևաստոպոլի գլխավոր էլեկտրական ենթակայանը ենթարկվել է երեք հարվածի», որից հետո հրդեհ է բռնկվել։

Բացի այդ, հաղորդվում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օրենբուրգի մարզի գազի վերամշակման գործարանին։ Ուկրաինական Exilenova+ ալիքի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգի մոտակայքում գտնվող գազի վերամշակման գործարանին (Գազպրոմպերերաբոտկա), որտեղ գրանցվել են մի քանի հրդեհներ: Supernova+-ը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործարանին  հասցրել են առնվազն երեք հարված: Տեղի բնակիչները նաև հայտնում են Օրենբուրգի հելիումի գործարանի վրա հարձակման մասին:

Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հայտարարել է, որ «մի քանի անօդաչու թռչող սարքեր» են խոցվել մարզի կենտրոնի արդյունաբերական օբյեկտի վրա, և որ «արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում»։ Նա հարձակման մասին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Օրենբուրգում, Օրսկում և Յասնիում օդային փոխադրումների սահմանափակումներ են սահմանվել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 323 անօդաչու թռչող սարք։ Անօդաչուներ են խոցվել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի