Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Լիտվայում Ինգա Ռուգինիենեի գլխավորած կոալիցիոն կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 23-ին կայացած կառավարության նիստում, գրում է Current time-ը։

Գործադիրի անդամների հրաժարականը սպասվում էր։ Սեյմի ամենամեծ կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատները, նախկինում համաձայնել էին նոր կաբինետ կազմել երկու գործընկերների հետ՝ ներկայիս իշխող կոալիցիայի փլուզումից հետո։

Սոցիալ-դեմոկրատները որոշել են դադարեցնել իրենց համագործակցությունը պոպուլիստական ​​«Զարյա Նեմանա» կուսակցության հետ: Սոցիալ-դեմոկրատների հետ նոր կոալիցիան կներառի Լիտվայի ֆերմերների, կանաչների և քրիստոնյա ընտանիքների միությունը և «Լիտվայի համար» դեմոկրատների միությունը։

Նոր վարչապետը կլինի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչյուսը: Նրա կուսակիցները կպահպանեն նոր կաբինետում տեղերի մեծամասնությունը: Կառավարության փոփոխությունը, ինչպես սպասվում է, որևէ ազդեցություն չի ունենա Լիտվայի արտաքին քաղաքականության վրա, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու հարցում։

Սոցիալ-դեմոկրատները հաղթել էին 2024 թվականի ընտրություններում։ Այդ ժամանակ ձևավորված կառավարությունը՝ Գինտաուտաս Պալուցկասի գլխավորությամբ, հրաժարական էր տվել 2025 թվականին կոռուպցիոն սկանդալից հետո և փոխարինվել Ռուգինիենեի կաբինետով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի