Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Որոշումն ավագանու նիստի օրակարգում էր` չզեկուցվող հարցերի մեջ: Ավագանու «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին, որ հարցը դառնա զեկուցվող, քանի որ կողմ չեն նախագծին, սակայն առաջարկը հավանության չարժանացավ ավագանու մյուս խմբակցությունների կողմից:

Նշենք, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն է: Այս նախագիծն արդեն երկրորդ անգամ էր նիստի օրակագում: Նախորդ նիստի ժամանակ զեկուցվող տարբերակով էր, սակայն չընդունվեց ավագանու անդամների կողմից:

«Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում։ Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ։

Հավելենք, որ ամիսներ առաջ էլ Գրիգորյանն առաջարկում էր Ամիրյան փողոցն անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող փողոցը անվանվել էր հայ բոլշևիկ գործիչ, լրագրող և Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյան անունով։ Տարիների ընթացքում փողոցի անունը մի քանի անգամ փոխվել է։ Մինչև խորհրդային շրջանը այն կոչվում էր Նազարովսկայա փողոց, 1918-1921 թվականներին կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի անունը։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1990-ականներին, մի քանի տարի անվանվել է Վռամշապուհի անունով։

Արփի Հակոբյան