Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել

Լուրեր

22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն շարունակում է պետական մակարդակով Հայաստանի նկատմամբ անհիմն պահանջների ներկայացման քաղաքականությունն ու պատմակեղծարարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գյոյգոլի շրջանի Ենի Զոդ գյուղի «Խան Յուրդու» էթնոհամայնքում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից՝ Գյոյգոլի շրջանի գործադիր իշխանության հետ համատեղ:

Նշվում է, թե  փառատոնը ներառում է «հատվածներ, որոնք արտացոլում են Արևմտյան Ադրբեջանի տարբեր շրջանները՝ ներկայացնելով ավանդույթները, բանահյուսություն, արհեստներ, աշուղական մեղեդիներ։ Ներկայացվել են նաև լուսանկարներ, նկարներ, գրքեր և ձեռագործ աշխատանքներ, որոնք արտացոլում են շրջանի պատմությունն ու մշակույթը, ելույթներով հանդես են եկել «Իրևան» մարզական ակումբի մարզիկները»: Նշենք, որ «Իրևան» ասելով՝ Բաքուն նկատի է ունենում ՀՀ մայրաքաղաք Երևանը։

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, նաև Բաքվի կողմից ստեղծված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին նշել է, թե կազմակերպությունը, իբր, միավորում է «միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանության և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին»։ Նա նշել է, որ դրա նպատակն է «ապահովել անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի հողեր, ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթի կարևորությունը՝ որպես այս գործընթացի քաղաքական աջակցություն»։

Բաքուն նմանատիպ մեկ այլ միջոցառում կազմակերպել էր նաև օրեր առաջ։

Նշենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ OC Media-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի