«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանը The Guardian-ին տված հարցազրույցում պնդել է, որ Հիսուս Քրիստոսի իր վիթխարի արձանը Հայաստանի համար «վերածննդի ուղի ցույց կտա»։ Նա հույս է հայտնել, որ այս նախագիծը կարձագանքի գլոբալ այն շարժմանը, որը միահյուսում է կրոնական հավատքը, նացիոնալիզմը և մշակութային պահպանողականությունը։

Աղբյուրը նշում է՝ այս ամսվա խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների 4%-ից պակասը՝ Ծառուկյանի հնարավորությունները երբևէ Հայաստանը ղեկավարելու համար թվում են չնչին, սակայն «երկրի ամենահարուստ և հակասական մարդկանցից մեկը շարունակում է վճռական մնալ՝ իր հետքը թողնելու երկրի վրա»։ Նրա ընտրած հուշարձանը Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանն է, որը վեր կխոյանա Երևանին նայող 2500 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթին։

«Սա կլինի Հայաստանի այցեքարտը։ Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը», – ասել է Ծառուկյանը իր հայրենի Առինջ գյուղի տներից մեկում տված հարցազրույցի ժամանակ։

The Guardian-ի հոդվածում նշվում է՝ նախկին մարզիկը, ով դարձել է գործարար և քաղաքական գործիչ, իր կարողությունը դիզել է խաղատների, ալկոհոլի և հանքարդյունաբերության ոլորտներում՝ Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած բուռն տասնամյակների ընթացքում։ Ծառուկյանը նշել է, որ նախագիծը նպատակ ունի արձագանքել միջազգային այն շարժմանը, որը միավորում է կրոնական հավատքը նացիոնալիզմի և մշակութային պահպանողականության հետ՝ մի միտում, որն առավել տեսանելի է Դոնալդ Թրամփի MAGA շարժման մեջ։

«Թրամփը, իհարկե, հրավիրված է։ Հույս ունենք, որ նա կգա», – ավելացրել է նա։

Ծառուկյանն ակնհայտ բավարարվածությամբ նշել է, որ այն կգերազանցի Բրազիլիայի «Հիսուս Փրկիչ» արձանին և մի փոքր ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի «Ազատության արձանը»։

«Մենք աշխարհի հնագույն քրիստոնյա ազգն ենք։ Տրամաբանական է, որ մենք պետք է ունենանք Հիսուսի ամենամեծ արձանը»,-ասել է նա։

Հոդվածում նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ դրա վիթխարի մասշտաբն ու ոճը չեն համապատասխանում Հայաստանի կրոնական և ճարտարապետական ավանդույթներին։ Եկեղեցական առաջնորդներն ասում են, որ հայկական քրիստոնեությունը պատմականորեն արտահայտվել է վանքերի, եկեղեցիների և խաչքարերի միջոցով, այլ ոչ թե կոլոսալ արձանների։ Նախագիծը քննադատության է ենթարկվել նաև բնապահպանների կողմից, ովքեր զգուշացնում են Հատիսի բնական լանդշաֆտին հասցվող մնայուն վնասների մասին։ Ծառուկյանը հերքում է այս առարկությունները՝ պնդելով, որ լավ հարաբերություններ ունի եկեղեցու հետ և մատնանշելով ութ եկեղեցիները, որոնք ինքը ֆինանսավորել է։ Նա նաև հայտարարել է, որ ի վերջո տարեկան 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի այդ վայրը․ «Աշխարհում նման այլ բան չկա։ Օվկիանոսից օվկիանոս բոլորը խոսելու են դրա մասին»։

The Guardian-ը հիշեցնում է՝ քաղաքական դաշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին ներկայացնում է որպես երկրի կոռումպացված հին համակարգի խորհրդանիշ։ Հունիսի 7-ի հաղթական ելույթում Փաշինյանը խոստացել է բանտարկել իր քաղաքական հակառակորդներին, իսկ հաջորդ օրը քննիչները ժամանել են Ծառուկյանի կալվածք՝ նրան հարկային հանցագործությունների համար պաշտոնական մեղադրանք առաջադրելու։ Ծառուկյանը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ չի վախենում բանտարկությունից։

Ծառուկյանը պարբերականի հետ զրույցում նշել է, որ Հիսուսի արձանը միայն սկիզբն է։ Արդեն սկսվել է մեկ այլ աստվածաշնչյան տեսարժան վայրի՝ հսկայական «Նոյան տապանի» կառուցումը։ Ըստ նախագծի՝ այն կունենա թանգարան, հյուրանոց և սրճարան․ «Այս նախագծերը սուրբ են։ Այսպես ես իմ անունը կգրեմ պատմության մեջ»։