ԱԱ-2026․ Շվեյցարիան ուժեղ էր Բոսնիա և Հերցեգովինայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի երկրորդ տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը 4։1 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)։

Շվեյցարացիները հաղթանակ կորզեցին վերջնամասում՝ փոխարինման մտած ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ։ Խաղի հաշիվը 74-րդ րոպեին բացեց գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ժոան Մանզամբին, որը 3 րոպե առաջ էր մտել խաղադաշտ։ 80-րդ րոպեին բոսնիացիները մնացին 10 խաղացողով, ինչից հետո բաց թողեցին ևս երկու գոլ։ 84-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Սևիլիայի» վինգեր Ռուբեն Վարգասը, իսկ 90-րդ րոպեին Ժոան Մանզամբին դարձավ դուբլի հեղինակ։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում հաշիվն ավելացված երրորդ րոպեին կրճատեց Էրմին Մահրիչը, սակայն քիչ անց շվեյցարացիները խփեցին ևս մեկ գոլ։ Խաղի վերջակետը դրեց անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան  Գրանիտ Ջական՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Շվեյցարիան միավորների քանակը հասցրեց 4-ի և խմբի առաջտարն է։ Բոսնիացիներն ունեն 1 միավոր։ Խմբի մյուս խաղում կմրցեն մեկական միավոր ունեցող Կանադայի ու Կատարի հավաքականները։

ԱԱ-2026, առաջին տուր

L խումբ

Շվեյցարիա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 4:1

Ժոան Մանզամբի, 74, 90, Ռուբեն Վարգաս, 84, Գրանիտ Ջակա, 90+6 – Էրմին Մահրիչ, 90+3

Հեռացում՝ Տարիկ Մուհարեմովիչ, 80 (Բոսնիա և Հերցեգովինա)