«Հանրային ծառայության մասին» ՀՀ  օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում դժվարացել է թե պետական մարմինների, թե ԶԼՄ-ների աշխատանքը. ԽԱՊԿ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Պետական մարմնից տեղեկատվություն ստանալու փնտրտուքի մեջ լրագրողը հաճախ խնդրի առաջ է կանգնում. ո՞ւմ դիմել՝ մամուլի խոսնակի՞ն, թե՞ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանում։ Ինչպե՞ս ստանալ օպերատիվ տեղեկատվություն։

«Երբ Տեղեկատվության վարչություն կամ համապատասխան բաժին ուղարկում ես հարցում, որը պետք է նվազագույնը 5 օրվա կամ առավելագույնը 30 օրվա ընթացքում ստանանք, այդ պատասխանը ստանում ենք 2-3 ամիս անց կամ լինում են դեպքեր, երբ Կառավարության աշխատակազմում այդ հարցումները կորում են»,- իր մտահոգությունն է հայտնում «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։

Այս տարվա մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություններով՝ պետական մարմիններում այլևս չպետք է լինի միաժամանակ և՛ մամուլի քարտուղար, և՛ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար։ Վերջինիս պաշտոնը դառնում է հայեցողական, և սույն օրենքով սահմանվում է մեկ հաստիք, որը զբաղեցնում է մամուլի քարտուղարը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ ժամանակին օրենքի շուրջ առաջարկություններով է հանդես եկել, նշում է. «Հատկապես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց մոտ՝ լինեն դրանք նախարարներ, վարչապետ, ԱԺ նախագահ եւ այլն, ֆունկցիոնալ տեսանկյունից մամուլի խոսնակը եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը սովորաբար կատարել են նույն գործառույթը»։

Սա է պատճառը, որ տեղեկատվություն ստանալու համար լրագրողը երբեմն ստիպված է լինում կապ հաստատել բոլոր պատասխանատուների հետ։ Սովորաբար մամուլի քարտուղարի պարտականություններն առնչվում են անմիջապես գերատեսչության ղեկավարին, իսկ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման գործառույթները՝ ողջ գերատեսչությանը, այդ թվում՝ ղեկավարին։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի ներկայացմամբ՝ «Հիմնական տարանջատումը հետեւյալն է՝ լրատվամիջոցների աշխատանքը կատարում է նախարարի մամուլի քարտուղարը, իսկ բաժինը կատարում է օրենքով սահմանված իր լիազորությունները, մասնավորապես՝ մոնիթորինգ, «թեժ գծի» պատասխաններ, նախարարի եւ փոխնախարարների մոտ ընդունելությունների կազմակերպում»։

«Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություններով՝ հայեցողական պաշտոն զբաղեցնող մամուլի խոսնակն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչեւ այդ պաշտոնում նոր նշանակում կատարելը: Սա խնդիր է առաջացնում հատկապես այն դեպքերում, երբ քաղծառայողի մրցույթով աշխատանքի ընդունված եւ օրենքով պաշտպանված հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը՝ ստանձնելով խոսնակի պաշտոնը, դառնում է խոցելի։ Այս մտահոգությունը կիսում է նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը. «Որոշակի ցավոտ փուլ լինելու է այն տեսանկյունից, որ շատ հասարակայնության հետ կապերի վարչության պետեր հաստատապես ցանկություն չեն ունենա գնալու այնտեղ, որտեղ պաշտոնյայի հետ են իրենց կապելու… եւ իրենց ավելի հեշտ կլինի աշխատանքից հեռացնել…»։

Այս պահին, թեև «Հանրային ծառայության մասին» օրենքը վաղուց ուժի մեջ է մտել, սակայն առկա 17 նախարարությունից 7-ում դեռեւս գործում է հին կարգը՝ ունեն եւ մամուլի խոսնակ, եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանում: Դրանք են՝ Արտակարգ իրավիճակների, Գյուղատնտեսության, Կրթության և գիտության, Պաշտպանության, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները։

Օրենքի պահանջը չկատարող գերատեսչությունների ղեկավարներն այս պահին այնքան էլ կարեւորություն չեն տալիս դրան՝ հարցը դիտարկելով այլ ենթատեքստում։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անկեղծ է. «Չեմ մտածել այդ մասին, սակայն, ես ընդհանուր կարող եմ ասել՝ շատ է խոսվում մեր համակարգի օպտիմալացման մասին, ես կարող եմ ասել, որ մենք առաջին հերթին ունենք օպտիմալացում ղեկավարման մասով»։ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նույնպես տեղյակ չէ օրենքի պահանջից. «Առաջին անգամ եմ լսում նման բան։ Վստահ եմ, որ մյուս տարի ունենալու ենք կառուցվածքային փոփոխություններ, կարծում եմ՝ այդ ժամանակ կանդրադառնանք այդ հարցին»։

Որո՞նք են պաշտոնյաների հետ շփման, տեղեկատվության ստացման նախընտրելի ճանապարհները. ԽԱՊԿ հարցմանը մասնակցած 27 լրագրողներից 11-ը գերադասում է նախ՝ տեղեկատվություն ստանալ հեռախոսով, 11-ը՝ բրիֆինգների, ասուլիսների միջոցով, ֆեյսբուքյան գրառումներն ու ուղիղ եթերները միայն 2 հոգի է համարել առաջնային, ևս 2-ը նախապատվությունը տվել են պաշտոնական հարցումներին։  Լրագրողները սիրում են անհատական՝ դեմ առ դեմ շփումները զրուցակցի հետ։ Հարցման արդյունքով՝ գերատեսչություններից մամուլի հաղորդագրություններն ընդունելի, բայց ոչ առաջնային են համարվել, բացառությամբ 1 դեպքի։

«Aravot.am»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը համեմատում է նախկին ու ներկա իշխանությունների գործելաոճը. «Ի տարբերություն նախկին իշխանության, որը, կարծես թե, նախընտրություն ուներ հատկապես մի խումբ, իր յուրային լրատվամիջոցների հետ աշխատելու, այս իշխանության դեպքում առաջին տպավորությունն այն էր, որ իրենք նախընտրում են աշխատել ֆեյսբուքի հետ, քան լրատվամիջոցների, եւ հաղորդագրությունների մեծ մասը գնում էր ֆեյսբուք: Այդ դեպքում խոսնակներն իզուր տեղը հարկատուների գումարներ են մսխում»:

Աննա Իսրայելյանը, սակայն, չի կարծում, որ մամուլի ծառայությունները պետք է փակվեն. «Միջազգային փորձը վկայում է, որ հազիվ թե դա ճիշտ ճանապարհ է, քանի որ, մեղմ ասած, իրենք առաջինը չեն ամբողջ աշխարհում, որ հնարել են ֆեյսբուքյան ուղիղ եթերների հետ կամ սոցիալական ցանցերում մարդկանց հետ գրառումների միջոցով շփվելու, հաղորդակցվելու ճանապարհը: Օրինակ, Դոնալդ Թրամփն այդքան ակտիվ է Թվիթերում, սակայն դա չի նշանակում, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը չի աշխատում եւ չի տարածում հաղորդագրություններ»: Լրագրողի համար կարևորը իր հարցի պատասխանն ստանալն է։ Եվ այս օրենքի փոփոխությունն իրականում բարդություններ է ստեղծել ոչ միայն գերատեսչությունների ներսում, այլև ԶԼՄ աշխատանքում։

Աննա Իսրայելյանը հիշում է. «Երբ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ մեկ օր եղավ, որ Արծրուն Հովհաննիսյանը Արցախ էր մեկնել ու անվտանգության նկատառումով անջատել էր հեռախոսահամարը, մենք չունեինք որեւէ այլ մեկը, որից հնարավոր լիներ մեկնաբանություն ստանալ, լուր ճշտել»:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի համար թե մամուլի քարտուղարի, թե հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման առկայությունը ցանկալի է. «Երբ մեկին չես կարողանում զանգել, մյուսի հետ գոնե կապ հաստատել հնարավոր է, այս մասով ինձ՝ որպես լրագրողի, իհարկե, ձեռնտու է, սակայն, չգիտեմ, այս մասով որքանով է պետությանը ձեռնտու, որ պահենք մի մամուլի խոսնակ, մի տեղեկատվության վարչության պետ»։

ԽԱՊԿ 2018 թվականի 3 եռամսյակների տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների մասին տվյալները ցույց են տալիս, որ դրանց չնչին տոկոսի դեպքում է լրագրողը դիմում դատարան։ Այդ հարցում հատկապես ակտիվ է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, որը թեև դատական գործընթացում հիմնականում հաղթել է, սակայն չի կարողացել որեւիցե մեկին վարչական պատասխանատվության ենթարկել։