Գյումրիում ընտրություններ անցկացնելու հետ կապված սցենարներ ենք մշակում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հիմա մենք աշխատում ենք և քննարկում ենք, մշակում ենք կոնկրետ սցենարներ, և այդ սցենարներով կառաջնորդվենք, ու դա, իհարկե, կդառնա հրապարակային: Այս մասին Գյումրում արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ժամկետներ չեմ կարող ասել. խորհրդարանը կձևավորվի, կառավարությունը նոր կձևավորվի, և դրանից հետո արդեն… Բայց կարող եմ մի բան ասել, որ այսօրվանից արդեն այն, ինչ որ գյումրեցիներին խոստացել ենք, ես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել եմ հենց մեր Գյումրի այցելության հաջորդ օրը:

Ըստ էության, հիմա, ճիշտ է, այն կտորներում ենք աշխատում, որտեղ միջպետական ճանապարհի կամ հանրապետական ճանապարհի նշանակություն ունեն նաև քաղաքային փողոցները: Այսինքն՝ մենք այսօր Գյումրիում աշխատանքներ ենք անում՝ անկախ ամեն ինչից: Ես ասել եմ՝ Գյումրիի վիճակի հետ կապված ես անձնական պատասխանատվություն եմ ստանձնում գյումրեցիների առաջ: Մենք այդ աշխատանքները արդեն անում ենք և շարունակելու ենք, մյուս հարցերը լրացուցիչ կպարզաբանենք»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։