Շոգ է, չեն ուզում աշխատել․ Ջուլհակյանը՝ ընդդիմադիրների բացակայությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
Բոլորը

«Նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ բացակայությունների ժամանակ, մասնավորապես պարոն Մինասյանը զանգել և տեղեկացրել է, որ ի վիճակի չի լինելու մասնակցել հանձնաժողովներին: Բայց այս վերջին շրջանում, որ ասացի՝ չեն գալիս, լիագումար նիստերին զուգահեռ չեն մասնակցում, որևէ կերպ չեն զգուշացրել»,- այս մասին ԱԺ-ում հայտնեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով քառօրյային ընդդիմադիրների բացակայությանը:

«Ես ինքս փորձում եմ հասկանալ, իհարկե, ինչով է պայմանավորված նրանց բացակայությունը. կարծում եմ եղանակային պատճառներով, կարծում եմ շոգ է, և չեն ցանկանում աշխատել պարզապես»,- ասաց նա:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ավելացրեց․ «Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը երևի աշխարհում միակ երկիրն է, որտեղ պատգամավորների մի մասը գործից փախել է: Սրան ուրիշ անուն հնարավոր չէ տալ. քաղաքական բոյկոտ չէ, չեն հայտարարել որևէ քաղաքական պատճառ, թե ինչու չեն գալիս գործի: Չեն գալիս գործի, ու այս մարդիկ են, որ ասում են՝ «մենք պետք է վերցնենք մանդատները և օր ու արև չտանք իշխանությանը»»։

Մանրամասները՝ տեսանյութում։