Իրանը կհակազդի TRIPP-ին. գլխավոր հարցն այն է՝ ինչ միջոցներով․ Նիկիտա Սմագին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բոլորը

«ԱՄՆ-ն չհաղթեց, իսկ Իրանը կանգուն մնաց»,- Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց արևելագետ Նիկիտա Սմագինը:

Փորձագետի խոսքով՝ Իրանի դեմ ռազմական արշավին չնայած՝ Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել իր նպատակներին, և Դոնալդ Թրամփի վարչակազմն այժմ շահագրգռված է հակամարտության արագ ավարտով։

Ըստ Սմագինի՝ Վաշինգտոնը ոչ միայն չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների, այլև ստիպված է եղել Թեհրանի հետ բանակցել նոր պայմանների շուրջ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի։

Արևելագետի խոսքով՝ Իսրայելը պատրաստ չէ դադարեցնել հակամարտությունը, մինչդեռ ԱՄՆ-ը ձգտում է դուրս գալ դրանից, քանի որ պատերազմի շարունակությունը քաղաքական օգուտներ չի բերում Թրամփի վարչակազմին: Միաժամանակ, նրա գնահատմամբ, որ Իրանը պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների, այդ թվում՝ հետագա սրման։

Նիկիտա Սմագինը նաև կարծում է, որ պատերազմը հանգեցրել է էական փոփոխությունների Իրանի քաղաքական համակարգում: Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) աստիճանաբար դառնում է որոշումների կայացման հիմնական կենտրոն, մինչդեռ քաղաքացիական ինստիտուտների ազդեցությունը նվազում է։ Փորձագետը նշեց, որ պատերազմի ավարտից հետո Իրանի իշխանությունների համար հիմնական սպառնալիքը կլինի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը։

Նրա խոսքով՝ միայն այս տարվա գարնանն առնվազն երկու միլիոն իրանցի կորցրել է աշխատանքը։ Սմագինն ընդգծեց, որ իրանական հասարակությունում պահպանվում են բողոքի ուժեղ տրամադրությունները, սակայն կազմակերպչական կառույցների և ընդունված առաջնորդների բացակայությունը խանգարում է բողոքի շարժմանը հասնել նշանակալի քաղաքական արդյունքների։

Խոսելով Հարավային Կովկասի մասին՝ արևելագետը նշեց, որ ճգնաժամի ամենասուր փուլի ավարտից հետո Թեհրանը կվերադառնա տարածաշրջանային օրակարգին և, ամենայն հավանականությամբ, դեմ հանդես կգա TRIPP նախագծին։ Ըստ նրա՝ հարցն այն չէ՝ արդյո՞ք Իրանը կդիմադրի նախագծին, այլ այն, թե ինչ մեթոդներ կօգտագործի դա անելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան