Ինչ է պատասխանել ԿԸՀ-ն` վերաքվեարկություն կազմակերպելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 21:58
ՊՆ փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
Բոլորը

«Մեր 2600 բնակիչներին ապօրինի զրկել են իրենց ձայնի իրավունքից։ Միանշանակ պետք է նորից քվեարկություն անենք »,- ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հետ հանդիպումից հետո հայտարարեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք հավաքվել էին շենքի դիմաց։

Factor TV-ի հարցին՝ թե արդյոք ԿԸՀ-ն համաձայնել է վերաքվեարկության, ԲՀԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ հանձնաժողովի անդամը հղում է արել մարմնի կոլեգիալ բնույթին։

«Ասում է՝ մենք կոլեգիալ մարմին ենք, ես չեմ կարող պատասխանել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ այս կռիվը «Քաղաքացիական պայմանագիրը» տանում է միայն, որ «Բարգավաճ Հայաստանը» չանցնի և ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն»,- նշեց ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ երկու ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը կայացվել է գիշերվա կեսին և հապճեպության պայմաններում։ «Ոչ մի այդպիսի հրատապության հարց չկար։ Նույնիսկ կարելի էր այդ գործընթացն իրականացնել առավոտյան՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ և թափանցիկության պայմաններում»,- ասաց Տոնոյանը։

Նա նաև հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ջրաներկ նվիրել։

Մանրամասները՝ տեսանյութում։