47 տարեկանում մահացել է Թաիլանդի արքայադուստրը, որը գրեթե 4 տարի անգիտակից վիճակում հիվանդանոցում էր

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Թաիլանդի թագավոր Ռամա X-ի ավագ դուստրը մահացել է 47 տարեկանում, հայտնում է թագավորական պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է Meduza-ն։

Արքայադուստր Բաջրակիտիյաբհա Նարենդիրա Դեբյավատին, որը հայտնի է որպես արքայադուստր Պա, գիտակցությունը կորցրել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ երկրի ազգային պարկերից մեկն այցելության ժամանակ։ Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Բանգկոկի հիվանդանոց, որտեղ նա անգիտակից վիճակում պառկած էր մինչև մահանալը։

Արքայադուստր Պան ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 7-ին: ԱՄՆ-ում Կոռնելի համալսարանում սովորելուց հետո, որտեղ նա ստացել է իրավունքի մագիստրոսի և դոկտորի աստիճաններ, արքայադուստրն աշխատել է որպես դատախազ Թաիլանդի գլխավոր դատախազի գրասենյակում։

2012-2014 թվականներին նա եղել է Ավստրիայում, Սլովենիայում և Սլովակիայում դեսպան՝ նախքան Թաիլանդի գլխավոր դատախազի գրասենյակ վերադառնալը։ 2017 թվականին ՄԱԿ-ի հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովն արքայադստերը նշանակել էր Հարավարևելյան Ասիայում օրենքի գերակայության բարի կամքի դեսպան։

Թագավորի դուստրն ակտիվորեն մասնակցում էր կին բանտարկյալների իրավունքների պաշտպանության միջոցառումներին։

Արքայադստեր մահվան կապակցությամբ Թաիլանդում ազգային սուգ կհայտարարվի

Արքայադուստր Պան Ռամա X-ի երեք երեխաներից մեկն էր, որոնք կարող են հավակնել գահին։ Թագաժառանգը Դիպանգկորն Ռասմիչոտին է՝ Ռամա X-ի որդին նրա երրորդ ամուսնությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի