Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համանախագահներ Թուլայ Հաթիմօղուլարին և Թունջեր Բաքիրհանը շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Չափազանց արժեքավոր է, որ հայ ժողովուրդը, չնայած վերջին տարիների բոլոր դժվարություններին և տարածաշրջանային լարվածությանը, կրկին քվեատուփի մոտ հստակ ընտրություն կատարեց խաղաղության, կայունության և ժողովրդավարական ապագայի օգտին։ Այս ընտրական կամքն ամենաակնհայտ ցուցիչն է, որ ժողովուրդները, հակամարտության փոխարեն, ընտրում են համակեցությունն ու երկխոսությունը։ Մենք խորապես համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ հետապնդած տեսլականը՝ հիմնված հարևանների հետ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության ձգտման վրա, կստեղծի Հարավային Կովկասում երկարատև խաղաղության մթնոլորտ։ Տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությունը կախված է արդարության և հավասարության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումից։ Այս պատմական պահին մենք հույս ունենք, որ ժողովրդի մեծ աջակցությամբ Ձեր կողմից վերականգնված վստահությունը խաղաղություն կբերի Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին»,- ասվում է հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի