Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ԱՄԿ 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ փոխնախարար Լուսինե Քոչարյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր իրականացնել աշխատանքային իրավունքի պաշտպանության, կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ։

«Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների մասնակցությամբ Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը։

Նստաշրջանին մասնակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ։

Օրակարգում ներառված են արժանապատիվ աշխատանքի ապահովման գործում արհեստական բանականության հնարավորությունների կիրառման, աշխատանքում գենդերային հավասարության ապահովման և սոցիալական երկխոսության զարգացմանն առնչվող մի շարք թեմաներ։
Իր ելույթում Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ լինելով որդեգրած արժեքներին և սկզբունքներին՝ շարունակում է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության, ինչպես նաև կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովման օրակարգի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային օրենսդրության ընթացիկ բարեփոխումների հիմքում գործատուների և աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված արդար և հավասարակշռված շրջանակի ձևավորման ռազմավարական նպատակն է։

Լուսինե Քոչարյանը նաև շեշտել է, որ Հայաստանը վերանայում է գործատուների և արհմիությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական շրջանակը՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության մեխանիզմները ամրապնդելու և խորացնելու նպատակով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ներառական և արժանապատիվ աշխատանքային միջավայրի ձևավորման, աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների զբաղվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։