Լցոնումների, հոսանքի անջատումների մասին խոսք չկա, թերությունները չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Գրիգոր Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
Բոլորը

Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրվել են տեխնիկական ու ընթացակարգային խախտումներ, սակայն դրանք էականորեն չեն ազդի արդյունքների վրա։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Երիցյանը՝ ներկայացնելով իրենց դիտորդական առաքելության նախնական գնահատականները։

Հարցին, թե ժամը 18։00-ի դրությամբ ի՞նչ իրավախախտումներ են արձանագրվել, Երիցյանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ այսօր բավականին բարձր ընտրական մասնակցություն ունենք, կարելի է ասել՝ աննախադեպ։ Ժամը 2-ի տվյալները հրապարակվել են, շուտով կհրապարակվեն նոր տվյալներ, և կարծում եմ՝ արդեն իսկ մեկ միլիոնը գերազանցած կլինի մասնակիցների թիվը, ինչը բավականին դրական ենք գնահատում»։

Նա նշեց, որ կազմակերպությունը դիտարկում է իրականացնում շուրջ 100 դիտորդների մասնակցությամբ, որոնք ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերն ու Երևանը։

«Ընտրատեղամասերի բացումից երևի սկսենք։ Առավոտյան 6-ից մենք այնտեղ ենք եղել, հիմնականում՝ բոլոր տեղամասերում։ Այս մասով հիմնականում խնդիրներ չեն եղել։ Մեծ մասը տեղամասերի ժամանակին բացվել է, անհրաժեշտ ընտրական նյութերը հիմնականում առկա են եղել, բայց միաժամանակ մենք արձանագրել ենք տեխնիկական և ընթացակարգային մի շարք խնդիրներ։ Որոշ դեպքերում դիտորդներն ամբողջական տեսանելիություն չեն ունեցել ընտրատեղամասին կամ քվեախցիկներին։ Եղել են ոչ լիազորված անձանց առկայության դեպքեր, որոշ դեպքերում ներսում ոստիկաններն են նստել, և դրա պատճառը նույնպես անհայտ է եղել։ Մեկ տեղամասում քվեատուփը կապարակնքված չի եղել, որի մասին մենք տեղյակ ենք պահել։ Ընթացքը հիմնականում խաղաղ և բավականին կազմակերպված է անցել, պետք է ասեմ»։

Դիտորդական խումբն արձանագրել է նաև տեղամասերում առաջացած մեծ հերթերով պայմանավորված խնդիրներ։

«Մի խնդիր, որը նաև կարող ենք արձանագրել, որ այսպիսի մեծ հերթերին մեր ընտրատեղամասերը, ընտրատարածքները գուցե պատրաստ չեն, որովհետև կահավորված չեն պատշաճ։ Մեր ընտրատեղամասը, որտեղ ես էի մի 10-15 րոպե առաջ, սպասարկում էր մի ամբողջ բնակավայր, մի քանի փողոցներ, և այնտեղ բավականին մեծ հերթ էր գոյացել, ներսում շնչելու օդ չկար։ Այսինքն՝ տեխնիկական առումով այդտեղ նույնպես խնդիրներ կան։ Մի քանի բան ունենք ասելու կոնկրետ վստահված անձանց վարքագծի մասով, որը լուրջ խնդիր ենք դիտարկել։ Առնվազն 30%-ը տեղամասերի, որտեղ դիտարկել ենք, մենք նկատել ենք վստահված անձանց վարքագծի կանոնների խախտում, վստահված անձանց կողմից ընտրողների ուղղորդման դեպքեր ենք արձանագրել, միջամտություն ընտրական հանձնաժողովի աշխատանքներին։ Վստահված անձինք գտնվել են քվեախցիկներին բավականին մոտ, նաև ընտրողների հետ անմիջական շփում են ունեցել՝ աչքով-ունքով որոշակի բաներ են փորձել հասկացնել»,- ներկայացրեց Երիցյանը։

Նրա խոսքով՝ եղել են նաև տեղամասեր, որտեղ մեկ քաղաքական ուժից ներկայացված վստահված անձանց թիվը գերազանցել է թույլատրելի քանակը։ Դիտարկվել են նաև խմբային քվեարկության դեպքեր, երբ մեկ քվեախցիկի մոտ ընտանիքով են քվեարկել, կամ վստահված անձինք աջակցելու պատրվակով փորձել են ուղղորդել ընտրողին։

Ըստ բանախոսի՝ թեև արձանագրված խախտումները մտահոգիչ են, սակայն որակական առումով տարբերվում են նախորդ տարիների ընտրախախտումներից և չեն կարող էական ազդեցություն ունենալ։

«Այն խախտումները կամ թերությունները, որ մենք արձանագրել ենք, հիմնականում ընթացակարգային, տեխնիկական խախտումներ են եղել։ Ավելի ուշ, իհարկե, հայտարարությամբ հանդես կգանք, բայց չեմ կարծում, որ էականորեն ազդելու են ընտրությունների արդյունքի վրա։ Կարող եմ ասել, որ վերջին տարիներին ընտրական պրոցեսը բավականին բարելավվել է՝ թե՛ կազմակերպական առումով, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հմտությունների առումով։ Խախտումների թիվը դիտորդների կողմից արձանագրված նվազել է, և՛ բնույթը, և՛ բովանդակությունը փոխվել են։ Մենք չենք խոսում լցոնումների, լույսերի անջատումների, սխալ կահավորման և այն բոլոր խնդիրների մասին, որ տարիներ շարունակ դիտորդներն արձանագրել են։ Մեզ առավել շատ մտահոգում է ընտրատեղամասից դուրս տարօրինակ մարդկանց, անձանց կուտակումները, ուղղորդման դեպքերը և այլն։ Դրանք, կարծում եմ, թույլատրելիից շատ են, և պետք է դրանցով զբաղվել, պետք է ուշադիր լինել, և պետք է ոչ միայն տեղամասում հսկել ընտրությունների ընթացքը, այլ նաև դրանից դուրս, որտեղ տարբեր բաներ են կատարվում»,- հավելեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան