Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։

Հանրապետության նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։

Հյուրերը նախագահին են ներկայացրել միջոցառման նպատակները, նշել, որ ցանկանում են ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։

Նախագահ Սարգսյանը երկրի համար շատ էական է համարել կայունությունն ու կանխատեսելիությունը. «Դա կարևորագույն գործոն է, և ես՝ որպես Հանրապետության նախագահ, կանեմ առավելագույնը այդ կայունությունն ապահովելու համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ընդհանրապես քննարկումները, վերլուծությունները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ՝ ուրվագծել անելիքները, հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչպիսին են լինելու մեր փոխհարաբերություններն աշխարհի հետ: