Քարոզարշավի 1-ին օրը․ ՀՀԿ-ի համար իրավիճակ է փոխվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
Բոլորը

Այսօր մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Հենց խորհրդարանի այգում «Սասնա ծռերը» հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին ձեւավորվելիք ԱԺ-ն երկար կյանք չի ունենա, ընդամենը երկու տարի
«Այս երկու տարիների ավարտը պետք է լինի նոր Սահմանադրության մշակումը, ժողովրդի կամքով կամ արտահայտությամբ այդ Սահմանադրության ընդունումը եւ արդեն այդ Սահմանադրության հիմքի վրա նոր պետական կառավարման համակարգի ձեւավորումը, որը նշանակում է նոր ընտրություններ»,-ասում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Սասնա ծռերը» կառավարությանն զգուշացնում է, որ գալիս է վերահսկելու եւ նոր իշխանությանը թույլ չտալու, որպեսզի, իրենց բառերով, «հանձնեն հայ ժողովրդի տարածքները»:

«Ով էլ լինի հանձնողը՝ Լինի դա լեգիտիմ իշխանություն, լինի դա ոչ լեգիտիմ իշխանություն»,-ասում է «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանը։

Հայաստանի հյուսիսային հատվածից իր քարոզարշավն սկսող «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավի առաջին օրը արցախյան ազատամարտը համեմատում է ապրիլյան հեղափոխության հետ եւ հանդես է գալիս գրեթե սենսացիոն հայտարարությամբ։

«Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ կրեցիք դուք, հայ ժողովուրդը ավելի կարեւոր է, քան արցախյան հաղթանակը»,-հռչակում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը։

Նա հայտարարում է, որ հայ ժողովուրդը չհասկացավ արցախյան ազատամարտի հաղթանակի գինը, իսկ հեղափոխության հաղթանակը իմաստավորել է։ Նիկոլ Փաշինյանը Մարալիկ քաղաքում անդրադարձավ Հանրապետականին, որը բանակի խնդիրներով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում ձայն տալ իրենց։

«Այ բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ։ Դուք մեր զինվորին նույնիսկ մայկա տրուսիկով չեք կարողացել ապահովել։ Ես հանրապետականներին էսօր մի բան գիտեմ, թե ինչ է պետք անել էդ բանակի մասին մտածող հանրապետականներին՝ պետք է իրենց բոլորին բռնել եւ ստիպել որ իրանք մի շաբաթ ուտեն այն, ինչ որ հիմա իրանցից ժառանգություն ստացած իներցիայով դեռ դրվում ա մեր զինվորի սեղանին»,-առաջարկում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցության գրասենյակում հրավիրած ասուլիսով քարոզարշավը մեկնարկող Հանրապետականը Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է, որ ինքը պատասխանատու է նաեւ հանրապետականների համար, որովհետեւ մարդիկ վախենում են շփվել հանրապետականների հետ
«Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ, որոնց հետ ես խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու։ Բայց ձայները տալու ենք ձեզ։ Չենք գալու, որովհետեւ չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, չենք գալու, որովհետեւ վախենում ենք աշխատանք կորցնել»,-պատմում է ԱԺ պատգամավորության թեկնածու (ՀՀԿ) Արմեն Աշոտյանը։

Նա վստահեցնում է, որ չնայած ՀՀԿ-ի հանդեպ հակաքարոզչությանը, ընտրություններում կուսակցությունը կհավաքի տասնյակ հազարավոր ձայներ։ Ինքն անձամբ ընկնելու է դռնեդուռ եւ չի վախենալու մարդկանց հետ շփվել․ «Երբ որ մենք էինք իշխանության, էդ մեծ միտինգները մենք էինք անում, իսկ իրանք ընկած էին դռնեդուռ, հիմա իրավիճակ է փոխվել, իրենք են իշխանության, մենք ենք ընկել դռնեդուռ»։

Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությունը ընտրողների հետ շփվելու է ավելի շատ զանգվածային լրատվամիջոցներով, շտաբեր չի ունենա, խոստանում է նոր տեխնոլոգիաներ քարոզարշավի ընթացքում։ Այս քաղաքական ուժի համար մարտահրավեր է ռեյտինգային ընտրակարգը։

«Եթե գնալու ենք ազգովի նորից ռեյտինգով փողամոլությամբ ձայն ճարելու, Սերժի ռեժիմը հետ է գալու, որովհետեւ էստեղ է նախկին ռեժիմի հույսն ու հավատը»,-համոզված է ԱԺ պատգամավորության թեկնածու (ՔԺԿ) Լեւոն Շիրինյանը։

Դաշնակցությունը քարոզարշավն սկսում է Արամ Մանուկյանի արձանի մոտից եւ հայտարարում, որ նոր իշխանությունն արդեն իսկ կրկնում է նախկինի սխալները՝ քաղաքական հին մենաշնորհը փոխարինվել է նորով.
«Մենք պետք է արդեն վերացրած լինեինք սուպերվարչապետական էն համակարգը, որը քննադատվում էր եւ որը կառավարության ծրագրով նախատեսված էր, որ էդ ուղղությամբ քայլեր կկատարվեն, եւ դա չի կատարվել եւ չկա երաշխիք, որ վաղը իշխանության ամրապնդման գայթակղությունից ելնելով, որ սուպերվարչապետականը դառնա սուպերնախագահական»,-ասում է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը։

Նա այսօր չհամաձայնվեց, որ ընտրություններում Դաշնակցության հիմնական մրցակիցը «Սասնա ծռեր» կուսակցությունն է, Դաշնակցության համար անընդունելի է ներազգային խնդիրները լուծելու «Սասնա ծռերի» ոճը․ «3 սպանություն, 3 մարդու արյուն կա եւ էդ դրա համար պատասխան պետք է տան»։

Ի դեպ, հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն եւ երկու դաշինք:

Մանրամասները` տեսանյութում:

Մհեր Արշակյան