Իրանը հարվածել է Քուվեյթին ու Բահրեյնին․ ԱՄՆ-ն, իր հերթին, թիրախավորել է իրանական Քեշմ կղզին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերն «ինքնապաշտպանական» հարվածներ են հասցրել Իրանի Քեշմ կղզուն, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է CNN-ը։

CENTCOM-ը նշել է, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան «Իրանի կողմից Մերձավոր Արևելքում հարձակումների փորձերի»։

«Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել տարածաշրջանային հարևանների ուղղությամբ, սակայն բոլորն էլ չեն կարողացել խոցել իրենց նշանակված թիրախները: Քուվեյթի վրա արձակված երկու իրանական հրթիռները չեն հասել կամ կոտրվել են ճանապարհին, իսկ Բահրեյնի վրա արձակված երեք հրթիռներն անմիջապես խափանվել են ԱՄՆ-ի և Բահրեյնի ՀՕՊ ուժերի կողմից»,- X-ում գրառմամբ հայտարարել է CENTCOM-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ը հարվածել է Քեշմ կղզում գտնվող իրանական ռազմական ցամաքային կառավարման կայանին, և ամերիկացի զինծառայողներից ոչ մեկը չի տուժել։

Մինչդեռ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Քուվեյթի վրա իր հարձակումները պատասխան են Քեշմ կղզում ԱՄՆ ուժերի կողմից իրականացված «անամոթ և բացահայտ ագրեսիային»։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Քուվեյթի վրա արձակել է առնվազն 10 բալիստիկ հրթիռ։

Իրանը հայտարարել է, որ թիրախավորել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավը՝ ի պատասխան Իրանի հետ կապված լցավաների վրա ԱՄՆ-ի հարձակումների և Քեշմ կղզու վրա հարվածների։

ԱՄՆ զինված ուժերը հերքել են Իրանի պնդումը, որ հարված է հասցվել Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ավիաբազային։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Panaya նավի ուղղությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի Խարգ կղզում գտնվող նավթատար լցանավին հարվածելուն, հաղորդում է իրանական պետական ​​IRIB լրատվականը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Քեշմ կղզու հարավում գտնվող ռազմական «կապի աշտարակը»։ ԱՄՆ զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին, որ «ինքնապաշտպանության նպատակով» հարվածել են Քեշմ կղզում գտնվող իրանական ռազմական ցամաքային կառավարման կայանին:

ԱՄՆ զինված ուժերի հաղորդմամբ՝ չորեքշաբթի առավոտյան Քուվեյթում տեղակայված ամերիկյան ուժերի վրա Իրանի կողմից հարձակման ևս մեկ փորձ ձախողվել է։

«Իրանական անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ ալիքը, որը փորձում էր հարձակվել Քուվեյթում գտնվող ամերիկյան ուժերի վրա, այսօր գիշեր չի կարողացել հարվածել նախատեսված թիրախներին»,- X-ում հայտարարել է CENTCOM-ը։

Հաղորդվում է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի առավոտյան վնասվել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Reuters-ը, հղում անելով իշխանություններին, հաղորդում է, որ մի քանի օբյեկտներ վնասվել են, կան վիրավորներ։ Հարձակումից հետո Քուվեյթում չվերթներն ու օդային երթևեկությունը դադարեցվել են։

Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ օդանավակայանի առաջին տերմինալի շենքը վերաբացվել էր միայն երկուշաբթի՝ փետրվարի վերջին Իրանի կողմից իրականացված նախորդ հարձակման հետևանքով վնասվելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի