Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայում բնակելի շենքի

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ռումինիայի Գալաց քաղաքում գիշերը անօդաչու թռչող սարքն ընկել է բազմաբնակարան բնակելի շենքի տանիքին։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոսքը ռուսական անօդաչուի մասին է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու թռչող սարքերով հարձակումները Ուկրաինայում՝ Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ գտնվող քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա»,- ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ անօդաչուներից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք, և Գալաց քաղաքի հարավային մասում հարվածել բնակելի շենքի տանիքին, հրդեհ է առաջացնել։ Ռումինիայի արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնց տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ այդ պահին Ռուսաստանն անօդաչունով զանգվածային հարձակում է իրականացրել Օդեսայի մարզի վրա (Գալացը գտնվում է մարզի մերձակայքում):

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է «լուրջ և անպատասխանատու սրացման» մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ Ռումինիան տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և «խնդրել միջոցներ ձեռնարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների՝ Ռումինիային արագացված փոխանցման ուղղությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի