Կրեմլը կարծում է, որ ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ կլինի Հայաստանի պատճառով

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Ղազախստանում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ կլինի՝ պայմանավորված Հայաստանի եվրոպական ձգտումներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Օրակարգը բարդ է։ Ինտեգրացիայի թեմայից զատ՝ դուք գիտեք, որ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակ է։ Հայաստանը ձգտում է ինտեգրվել մեկ այլ միության։ Սրանք փոխադարձաբար բացառող գործընթացներ են»,- լրագրողներին ասել է նա։

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու նպատակն ամրագրված է օրենքով։ Նա նաև նշել է, որ շատ երկրների համար ԵՄ-ին միանալու ձգտումներն ապարդյուն երազանք են դառնում։ Նա որպես օրինակ բերել է Թուրքիան, որը տասնամյակներ շարունակ փորձել է անդամակցել Միությանը։

«Մենք չպետք է դատենք, թե ինչ դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին եվրոպական ինտեգրացիան, բայց մենք կարող ենք վկայել այն դիվիդենտների մասին, որոնք Հայաստանը ստանում է ԵՏՄ-ին անդամակցությունից։ Դա երկրի ՀՆԱ-ի տարեկան զարգացման և աճի կայուն մի քանի տոկոսային կետ է։ Արդյո՞ք ԵՄ-ն կապահովի դա, հավանաբար, կախված է ոչ թե մեզանից, այլ հենց հայերից։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ինտեգրման, Եվրասիական տնտեսական միության վրա»,- հավելել է Պեսկովը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը մնում է ԵՏՄ-ում և կմասնակցի աշխատանքային մակարդակով Աստանայում կայանալիք գագաթնաժողովին։

«Հայաստանը մնում է ԵՏՄ-ում։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի։ Երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով, և դա հասկանալի է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի