Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգ է տվել, որ ուրանը չպետք է արտասահման ուղարկվի, հայտնել են իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ։ Նշվում է, որ սա կոշտացնում է Թեհրանի դիրքորոշումը խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկի վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հրամանը կարող է ավելի հիասթափեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բարդացնել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունները։ Իսրայելցի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Թրամփը վստահեցրել է Իսրայելին՝ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք անհրաժեշտ են միջուկային զենք ստեղծելու համար, կհեռացվեն, և որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ներառի դրա վերաբերյալ կետ։

Իսրայելը, Միացյալ Նահանգներն ու այլ արևմտյան պետություններ վաղուց Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու համար, այդ թվում՝ մատնանշելով ուրանը մինչև 60% հարստացնելու նրա ջանքերը, ինչը շատ ավելի բարձր է, քան անհրաժեշտ է քաղաքացիական օգտագործման համար, և մոտ է զենքի համար անհրաժեշտ 90%-ին։ Իրանը հերքում է միջուկային զենքի ստեղծման ձգտումը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի համարի պատերազմն ավարտված, քանի դեռ հարստացված ուրանը չի հանվել Իրանից, Թեհրանը չի դադարեցրել իր աջակցությունը զինյալներին և չեն վերացվել նրա բալիստիկ հրթիռների հնարավորությունները։

«Գերագույն առաջնորդի հրահանգը և իշխանության ներսում առկա կոնսենսուսն այն է, որ հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս գան երկրից»,- ասել է իրանական աղբյուրներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով։

Աղբյուրների խոսքով՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ նյութը արտասահման ուղարկելը երկիրն ավելի խոցելի կդարձնի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից ապագա հարձակումների նկատմամբ։ Խամենեին ունի վերջին խոսքը պետական ​​ամենակարևոր հարցերի վերաբերյալ։

Սպիտակ տունը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարվածներով սկսված պատերազմում գործում է անկայուն հրադադար, որից հետո Իրանը կրակ բացեց Պարսից ծոցի այն երկրների վրա, որտեղ տեղակայված էին ԱՄՆ ռազմական բազաներ, և Իսրայելի և Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ի միջև մարտեր սկսվեցին։

Խաղաղության ջանքերում մեծ առաջընթաց չի գրանցվել, քանի որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը և Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը բարդացնում են Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները։

Իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ նշել են, թե Իրանում խորը կասկածներ կան, որ ռազմական գործողությունների դադարեցումը Վաշինգտոնի կողմից մարտավարական խաբեություն է՝ ավիահարվածները վերսկսելուց առաջ անվտանգության զգացում ստեղծելու համար։

Իրանի գլխավոր խաղաղության բանակցող Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը չորեքշաբթի հայտարարել է, որ «թշնամու ակնհայտ և թաքնված քայլերը» ցույց են տալիս, որ ամերիկացիները նոր հարձակումներ են նախապատրաստում։

Իր հերթին, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել Թեհրանի վրա հետագա հարձակումները, եթե Իրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրի, սակայն ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ ստանալու» համար։

Պատերազմից առաջ Իրանը պատրաստակամություն էր հայտնել իր ուրանի պաշարների կեսը դուրս բերել, որը հարստացվել է մինչև 60%, ինչը շատ ավելի բարձր մակարդակ է, քան քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ է։ Սակայն աղբյուրները հայտնել են, որ այդ դիրքորոշումը փոխվել է Թրամփի կողմից Իրանին հարվածելու բազմաթիվ սպառնալիքներից հետո։

Այնուամենայնիվ, աղբյուրներից մեկը նշել է, որ կան «իրագործելի բանաձևեր» հարցը լուծելու համար։

«Կան լուծումներ, ինչպիսիք են պաշարների նոսրացումը Ատոմային էներգիայի Միջազգային գործակալության հսկողության ներքո»,- ասել է իրանական աղբյուրը։

ՄԱԳԱՏԷ-ն գնահատում է, որ Իրանն ուներ 440,9 կգ ուրան, որը հարստացվել է մինչև 60%, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն 2025 թվականի հունիսին հարձակվեցին իրանական միջուկային օբյեկտների վրա։ Դրանցից որքանն է պահպանվել, պարզ չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի