«Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին». «STAR»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի Սոչիում ունեցած հանդիպումները ԱՄՆ-ին ստիպել են նոր քայլեր ձեռնարկել Սիրիայում: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը և հավելում, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի  է մատնել ԱՄՆ-ին. փոխանցում է ermenihaber-ը:

Լրատվականը նշում է, որ Պենտագոնը նկատելով, որ Թուրքիան Եփրատի արևելքում ռազմական գործողությունների է պատրաստվում, հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանին դիտակետեր է հիմնելու:

Ըստ հրապարակման` ԱՄՆ-ն բացահայտ կերպով ասել է իր նպատակը՝  Թուրքիային հեռու պահել Եփրատի արևելքից` չնայած Մանբիչում Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռք բերված համատեղ ճանապարհային քարտեզի:

Կայքը հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի վերջին հայտարարությունները Թուրքիայում «Եփրատի արևելքում ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել Թուրքիայի դեմ և ձեռնոց է նետել Անկարային» շեշտադրմամբ  են մեկնաբանվում:

Այլ աղբյուրների համաձայն` ԱՄՆ-ն դիտակետի կառուցումով կանխում է Եփրատի արևելքում Թուրքիայի միջամտությունը և  թիրախի տակ է առնում Թուրքիայի ԶՈՒ-ի շարժերը:

Նշվում է նաև, որ թուրք-սիրիական սահմանին հիմնվելիք դիտակետերով ԱՄՆ-ն «պաշտոնապես» սահմանային հարևան է դառնալու Թուրքիայի հետ:

Այս թեմայի շուրջ իր  դիտարկումներն է արել նաև պաշտոնաթող գեներալ Իհսան Բաշբոզքուրթը. «Եթե ԱՄՆ անկեղծ է, ապա Թուրքիայի հետ կհամագործակցի: Պետք է դիտակետերը միասին հիմնեն»: