Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 205-ը 205-ի դիմաց

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 205 մարդու։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ 205 ռազմագերի վերադարձել է Ուկրաինա և նշել, որ սա 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն էր, որը ձեռք է բերվել Հաղթանակի օրվա հրադադարի հետ մեկտեղ։

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը փոխանցել էր 193 գերու։

Մայիսի 8-ին Հաղթանակի օրը հայտարարված եռօրյա հրադադարից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարը կներառի 1000 գերիների փոխանակում։

Մայիսի 10-ին՝ հրադադարի երկրորդ օրը, Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի համակարգող շտաբը գերիների փոխանակման ցուցակները փոխանցել է Ռուսաստանին։ Հրադադարն ավարտվել էր մայիսի 12-ի կեսգիշերին, սակայն փոխանակումը դեռևս տեղի չէր ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի