ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար արտերկրում զինված ուժերն օգտագործելու հնարավորության մասին»՝ նրանց ձերբակալման կամ քրեական հետապնդման դեպքերում, այդ թվում՝ միջազգային դատական ​​մարմինների որոշմամբ, որոնց Ռուսաստանը մաս չի կազմում, գրում է Current time-ը։

Փաստաթուղթը սահմանում է, որ բանակը կարող է օգտագործվել Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նախագահի որոշմամբ։ Չի նշվում, թե ինչպես է արտահայտվելու արտասահմանում ձերբակալվածներին պաշտպանելու համար զինված ուժերն օգտագործումը։

Մեկնաբանելով փաստաթուղթը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ «արևմտյան արդարադատությունը փաստացի դարձել է անցանկալի համարվողների նկատմամբ ճնշման գործիք», և «այս պայմաններում անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»։

Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովն էլ աջակցել է օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ այն նպատակ ունի հակազդել «կատաղի ռուսատյացության արշավին»։ Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի Դաշնության Խորհրդի, ապա ստորագրվի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Գործող օրենսդրության համաձայն՝ նախագահին անհրաժեշտ է Դաշնության Խորհրդի թույլտվությունը՝ արտերկրում զինված ուժեր օգտագործելու համար։ Այն նման թույլտվություն տվել է մինչև 2022 թվականի Ուկրաինա ներխուժումը։

Արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման և դատապարտման մի շարք դեպքեր զգալի արձագանք են առաջացրել, մասնավորապես, զենքի վաճառական Վիկտոր Բուտի ձերբակալությունը Միացյալ Նահանգների խնդրանքով, ինչպես նաև Վադիմ Կրասիկովի ձերբակալությունն ու հետագա դատապարտումը Գերմանիայում, որը Բեռլինում կրակել էր Զելիմխան Խանգոշվիլիի վրա: Վերջերս հատուկ ուշադրություն է գրավել Ուկրաինայի դիմումով Լեհաստանում ձերբակալված հնագետ Ալեքսանդր Բուտյագինի գործը: Նա, ի վերջո, դարձել է Ռուսաստանի, Բելառուսի և արևմտյան երկրների մասնակցությամբ փոխանակման մասնակիցներից մեկը։

Մի շարք մեկնաբաններ մտահոգություն են հայտնել, որ նոր օրինագիծն ընդլայնում է ռազմական ուժի կիրառման շրջանակը Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչը կարող է հանգեցնել ՌԴ-ի և Արևմուտքի միջև զինված բախման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի