Իշխանությունն ահաբեկում է մարդկանց՝ ստիպում, որ չհանդիպեն մեզ հետ, սպառնում են հեռացնել աշխատանքից․ Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
Բոլորը

Հայաստանի նախընտրական քարոզարշավը թևակոխել է ակտիվ փուլ, որի ընթացքում քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրային դրույթները։ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով նախընտրական գործընթացներին, խիստ քննադատության է ենթարկել իշխանության գործելաոճը և ներկայացրել իր թիմի տեսլականը՝ կապված երկրի անվտանգության և զինված ուժերի զարգացման հետ։ Գնահատելով նախընտրական մթնոլորտը՝ Թաթոյանը նշել է, որ իշխանություններն իրականացնում են համակարգված ճնշումներ ընտրողների վրա՝ նպատակ ունենալով նրանց հեռու պահել ընտրություններից։

«Նախ գործում է մի հանցավոր սխեմա՝ ընտրական գործընթացների վրա ազդեցության։ Ամեն ինչ անում են մարդկանց հեռու պահել ընտրություններից։ Այդ սխեման գործում է հիմնականում տեղերում՝ ՔՊ-ական համայնքապետերի միջոցով, համայնքապետարանի այն աշխատողներին, ում ստիպել են, կարողացել են ստիպել ներգրավվել, և նաև, իհարկե, մարզպետներն են ներգրավված, մարզպետարանների աշխատակազմը։ Գնում են մարդկանց տներ, ստիպում են մարդկանց, որ տներից դուրս չգան, հանդիպումների չգնան, դրանից բացի սպառնում են՝ աշխատանքից կազատեն»,- ասում է Թաթոյանը։

Ըստ նրա՝ իրենց քաղաքական ուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության համակարգի ամրապնդումն է, որի հիմքում բանակի զարգացումն է։ Նա առաջարկում է օրենքով ամրագրել պաշտպանական ծախսերի նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի 8%-ի չափով։

«Մենք այլ ելք չունենք, քան բանակի զարգացումը։ Եվ այդ ֆինանսավորման չափը պետք է լինի օրենքի մակարդակով ամրագրված՝ ՀՆԱ-ի 8%-ից ցածր չի կարող լինել, այո, որը հենց առաջին տարում 1 միլիարդ դոլար է կազմում, դրա 500 միլիոնը, ընդ որում՝ կեսը, պետք է հատկացվի ռազմաարդյունաբերությանը։ Զսպման կարողությունն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ դու այնքան ուժեղ բանակ ունես, որ որևէ երկիր, եթե մտածի, օրինակ, ոտնձգի քո երկրի նկատմամբ, հանկարծ ուզենա, պետք է 10 անգամ մտածի՝ հարձակվի՞, թե՞ չէ»։

Արման Թաթոյանը հերքում է այն տեսակետը, թե բանակի հզորացումը կարող է հրահրել Ադրբեջանին։ Նրա համոզմամբ՝ ագրեսիայի հիմնական պատճառը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցադրումն է։ «Ասում են՝ բա մենք ո՞նց մեր բանակը զարգացնենք, բա Ադրբեջանը կտեսնի, հանկարծ կհարձակվի մեր վրա։ Ավելի լավ է՝ ինչ ասում է, անենք, սուս ու փուս… Սա այսօրվա, այ այսօրվա Նիկոլ Փաշինյանի խոսույթն է»։

Անդրադառնալով իր թիմի արտաքին քաղաքական ուղենիշներին՝ Թաթոյանն ընդգծում է, որ իրենք առաջնորդվելու են բացառապես Հայաստանի շահերով՝ հրաժարվելով «կամ-կամ»-ի քաղաքականությունից։

«Ղեկավարվում ենք բացառապես Հայաստանի շահով։ Ո՛չ արևմուտքի շահով, ո՛չ Ռուսաստանի շահով, ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ամերիկայի։ Նրանք բոլորն ունեն իրենց շահերը։ Մենք պետք է ունենանք մեր շահերը, և մեր շահերի տեսանկյունից, այո՛, Հայաստանը պետք է ղեկավարվի արտաքին քաղաքականությամբ մի քանի սկզբունքով։ Առաջինը՝ մենք պետք է առաջնորդվենք շահերի համադրման սկզբունքով, ոչ թե շահերի հակադրման։ Եվ երկրորդ՝ մենք պետք է աշխատենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն՝ հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի շահերի»։

Միևնույն ժամանակ, Թաթոյանը հերքում է իրենց ուժի վերաբերյալ տարածվող լուրերը՝ դրանք որակելով ապատեղեկատվություն։ «Տարածում են իրենց քարոզիչների, պետական տարբեր այն ծառայողների միջոցով, որոնք համաձայնվել են ներգրավվել նրանց հանցավոր գործունեությանը, անօրինական, տարածում են, որ մենք, երբ հավաքենք ձայներ, կամ ժողովուրդը մեզ վստահի, այսպես իրենց ժողովրդական լեզվով ասած, ձայները տալու ենք ուրիշներին։ Ես ուզում եմ հատուկ դիմել մեր ժողովրդին և ասել՝ սիրելի՛ քաղաքացիներ, մենք չենք ներկայացնում որևէ արտաքին ուժ, մենք ինքնուրույն ենք և արտահայտում ենք բացառապես Հայաստանի շահը, որևէ կապ չունենք Հայաստանում գոյություն ունեցած որևէ իշխանության հետ, առավել ևս՝ այս իշխանության հետ, և մենք մինչև վերջ պահելու ենք այն մանդատի պահանջը, այն վստահությունը, որ մեր ժողովուրդը մեզ տվել է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան