Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանում միջամտության և իշխանափոխության վրա ազդելու կառույցների

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մեծ Բրիտանիան մայիսի 11-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի սահմանման մասին՝ այն անվանելով Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ամենախիստ սահմանափակումներից մեկը։ Մայիսի 11-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ևս 56 միջամտող անձանց նկատմամբ՝ Ուկրաինայի անկայունացման գործում նրանց դերի համար։

Լոնդոնը հայտարարել է նաև, միջոցառումները պատասխան են Մոսկվայի «թշնամական գործողություններին», այդ թվում՝ Հայաստանում միջամտությունների փորձերի։

Պատժամիջոցներ են սահմանվել «Սոցիալական նախագծման գործակալության» SDA-ի նկատմամբ: Նշվում է, որ այն  ծրագրել է արշավներ, որոնք գրեթե անկասկած հանձնարարվել են նախագահի վարչակազմի կողմից։ Սա ներառում է Հայաստանում ռուսամետ կազմակերպություններ ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձեր՝ հօգուտ ռուսամետ գործիչների։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ֆինանսավորվող SDA-ն իր գործընկեր Structura ընկերության հետ միասին փորձել է իրականացնել մի շարք միջամտության գործողություններ, որոնք նախատեսված են ժողովրդավարությունը խաթարելու և Ուկրաինային միջազգային աջակցությունը թուլացնելու համար:

Պատժամիջոցների փաթեթում ներառված «Դիալոգ»-ն էլ որակվում է որպես Ռուսաստանի կառավարությանը կից կազմակերպություն, այդ թվում՝ Կրեմլի կողմից Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում բովանդակության կենտրոններ հիմնելու։ Այն գործարկում է բացահայտ և գաղտնի առցանց ակտիվներ, որոնք նախատեսված են ռուսական պետական ​​քարոզչությունը տարածելու համար։

Նշվում է, որ «Դիալոգ»-ը հանձնարարություն է ստացել Ռուսաստանի նախագահի վարչակազմից և համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ ՌԴ կառավարության անունից չարամիտ ազդեցության արշավներ իրականացնելու համար։ Այն նաև համակարգել է ռուսական հետախուզության հետ Հայաստանի ներքին քաղաքականությանն ուղղված միջամտության ծրագրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի