Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այսօր Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում Շիո եպիսկոպոս Մուջիրին ընտրվել է Համայն Վրաստանի նոր՝ 142-րդ կաթողիկոս-պատրիարք։ Եպիսկոպոսները ընտրություն են  կատարել երեք թեկնածուների միջև։ Քվեարկության արդյունքում պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոցկիի մետրոպոլիտ Շիո Մուջիրին ստացել է 22 ձայն, Մրովելի-Ուրբնիսի մետրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին՝ 9 ձայն, իսկ Փոթիի և Խոբի մետրոպոլիտ Գրիգոլ Բերբիչաշվիլին՝ 7 ձայն։

Ընդլայնված ժողովում քվեարկելու իրավունք ունեին միայն Սուրբ Սինոդի անդամները։ Քվեարկությանը մասնակցել է Սինոդի 38 անդամ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Շիո Մուջիրին (ավազանի անունը՝ Էլիզբար) ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում: 1988 թվականին Թբիլիսիի թիվ 53 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական ​​կոնսերվատորիայում: 1991 թվականին նա ընդունվել է Շիոմղվիմե վանք, իսկ 1993 թվականի փետրվարի 5-ին ձեռնադրվել է վանական՝ Շիո անունով:  1996 թվականին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը հոգևոր սարկավագ Շիոյին ձեռնադրել է քահանա:

1999 թվականի մարտի 6-ից Շիոն ծառայել է Թբիլիսիի Անչիսխատի եկեղեցում: Նույն թվականի սեպտեմբերի 20-ից նա դարձել է Նարիկալայի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վանահայր: 2001 թվականի հոկտեմբերից Մոսկվայի վրացական համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայրն էր, միաժամանակ, սովորել է Սուրբ Տիխոնի աստվածաբանական ինստիտուտում:

2003 թվականի օգոստոսի 18-ին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը (Ուրբնիսիում) աբբա Շիոյին ընտրել է  նորաստեղծ Սենակի և Չխորոցկու թեմի առաջնորդ։ Սեպտեմբերի 7-ին աբբա Շիոն Սվետիցխովելիի պատրիարքական տաճարում օծվել է որպես եպիսկոպոս՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի կողմից։

2009 թվականին նա բարձրացվել է արքեպիսկոպոսի աստիճանի: 2010 թվականի օգոստոսի 2-ին նա նշանակվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հոգևոր եպիսկոպոս: 2017 թվականի նոյեմբերի 23-ին Շիո եպիսկոպոսը նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ, իսկ 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի նիստում նրան շնորհվել է սկուֆիայի վրա ադամանդե խաչ կրելու իրավունք:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի