ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարները դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հուլիսի 18-ին ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշում է, որ 25 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության համար ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն մի ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով ու հաջողություններով:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծում է, որ Հայաստանը շահագրգիռ է անել հնարավորը՝ ավանդական կապերի վրա խարսխված հարաբերությունները միասնական ուժերով էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժի բացահայտումը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հնարավորությունները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորում է հայ-վրացական ավանդական հարաբերությունների ամրապնդման գործում վիրահայության նշանակալի դերակատարությունը, ովքեր բարեկամության կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջև:

Եզրափակելով նամակը՝ Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններն այսուհետ ևս կշարունակեն արդյունավետ համագործակցության միջոցով իրենց կարևոր նպաստը բերել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Վրաստանի ԱԳ նախարարն իր ուղերձում նշում է, որ ավելի քան երկու տասնամյակ ընթացքում՝ անկախության ձեռքբերումից հետո Վրաստանն ու Հայաստանը զարգացրել են փոխըմբռնման և ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերություններ: Նախարարը նշում է, որ երկու երկրներն արդեն գրանցել են էական առաջընթաց տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ դեռևս առկա են լայն հնարավորություններ:

Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ նշում է, որ առկա միջպետական սերտ հարաբերություններն ամբողջովին արտացոլում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը, որը կառուցված է ամուր պատմական հիմքերի և ազատության և ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ընդգծելով Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկկողմ և բազմակողմ