Անկարան հերքում է լուրերը, թե մերժել է Մակրոնի՝ Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը հատելու խնդրանքը

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան հերքել է տեղեկությունները, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլտվություն է խնդրել հատել Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը Երևան կատարած այցից հետո։ Երկրի ԱԳՆ աղբյուրն այդ պնդումները «կեղծ» է անվանել՝ զգուշացնելով՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ երկրի ներքին քաղաքականության գործիք չդարձնել», գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Anka լրատվական գործակալությանն ասել է, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Երբ սահմանը բացվի, Թուրքիան կորոշի՝ ով է անցնում, ով՝ ոչ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել նման բանավեճերի վրա։ Մենք չենք ուզում, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը վերածվի որևէ երկրի ներքին քաղաքականության համար շահագործվող քննարկման»,- ասել է պաշտոնյան։

Նշվում է, թե այս հերքումը հաջորդում է Visegrád 24-ի պնդմանը, որ «Մակրոնը ծրագրել էր Թուրքիա մուտք գործել Հայաստանից ցամաքային ճանապարհով՝ երկար ժամանակ փակ սահմանով, և որ Անկարան սկզբում կանաչ լույս է տվել, սակայն նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանը կտրականապես մերժել է խնդրանքը»։ Նշվել էր, թե այս անցումը, եթե թույլատրվեր, «կլիներ աննախադեպ խորհրդանշական բացում, որը կհեշտացվեր երրորդ կողմի կողմից»։

Իրականում այս տեղեկությունները նախապես տարածել էին ադրբեջանական  լրատվամիջոցները։ Նշվում էր, թե Մակրոնը, որը գտնվում էր Երևանում, իբր, ծրագրում էր քաղաքականապես խորհրդանշական ժեստ անել՝ այնտեղից Թուրքիա մեկնելով փակ ցամաքային սահմանով՝ Էրդողանի հետ հանդիպելու համար։ AZfront-ին մի քանի տեղեկացված աղբյուրներ, իբր, հայտնել էին, որ այցը նախապես համաձայնեցված է եղել որոշ թուրք պաշտոնյաների հետ։

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Մակրոնը Երևանում հստակ կոչ էր արել բացել բոլոր տարածաշրջանային սահմանները, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։

«Սահմանները պետք է բացվեն, բոլոր սահմանները, և դրանք պետք է լիովին բացվեն։ Սա է, որ կբացի տնտեսական լիարժեք հնարավորություններ և կապահովի խաղաղության ուղիներ Հարավային Կովկասում, այլ ոչ թե կայսերական հակամարտություններ»,- ասել է Մակրոնը «Երևանյան երկխոսության» ֆորումում։

Նա նաև Հարավային Կովկասը ներկայացրել է որպես Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև հնարավոր կապի հանգույց, իսկ Հայաստանի «շրջադարձը դեպի Եվրոպա»՝ անվանել «քաջ և անհրաժեշտ»։ Նա ասել է, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը բացահայտել է ռուսական անվտանգության երաշխիքների անհուսալիությունը։

«Գիտեմ, որ երկար ժամանակ շատերը կարծում էին, որ Հայաստանի ճակատագիրը կարող է լինել միայն Ռուսաստանի, այսպես կոչված, պաշտպանիչ թևի ներքո։ Սակայն 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ այդ պաշտպանությունն այնքան էլ հուսալի չէ, որքան շատերը կարծում էին»,- ասել է նա։

Մակրոնի՝ Երևան կատարած պետական ​​այցի ընթացքում Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։

Համապատասխան հռչակագիր Հայաստանը ստորագրել է նաև Մեծ Բրիտանիայի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի