Ադրբեջանում տարեսկզբից ոչ մարտական պայմաններում առնվազն 17 զինծառայող է զոհվել

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի սկզբից ի վեր Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 17 զինծառայող։ Այս մասին հաղորդում է Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը։

Հաստատության կողմից լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա անցկացված մոնիթորինգի համաձայն՝ այս տարեսկզբից մինչ օրս 3 զինծառայող մահացել է տարբեր հիվանդություններից, 2-ը՝ ինքնասպանության հետևանքով, 5-ը՝ ավտովթարի, 2-ը՝ վթարի, 1-ը՝ անզգուշության հետևանքով։ Եվս 4 զինծառայողի մահվան պատճառը չի բացահայտվել։

Մահացածներից 12-ը ՊՆ, 3-ը՝ Պետական ​​սահմանապահ ծառայության, 1-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության և 1-ը՝ Զորահավաքի և զորակոչի պետական ​​ծառայության աշխատակիցներ են եղել։ Նրանցից 3-ը զինվորներ են, 2-ը՝ սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 2-ը՝ կուրսանտներ։ Մյուսների զինվորական կոչումը հնարավոր չի եղել որոշել։

Ինստիտուտը նաև նշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զոհերի թիվն աճել է․ 2025 թվականի սկզբից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 13 զինծառայող, 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 11։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում մահացել է 51 զինծառայող, իսկ 2025 թվականին՝ առնվազն 43-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի