Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ Թրամփի՝ Պեկին այցից մեկ շաբաթ առաջ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ՝ ընդգծելով երկու երկրների միջև սերտ կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան նախատեսված ուղևորությունից կարճ ժամանակ առաջ, գրում է Reuters-ը։

Սա Արաղչիի առաջին այցն է Չինաստան՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի մեկնարկից հետո, որը պատմության մեջ նավթի համաշխարհային մատակարարման ամենաուժեղ ցնցումն էր և խաթարել է աշխարհի խոշորագույն հում նավթ ներմուծող Չինաստանի էներգետիկ անվտանգությունը։ Պատերազմից առաջ Չինաստանը գնում էր Իրանի առաքվող նավթի ավելի քան 80%-ը, ցույց են տալիս Kpler վերլուծական ընկերության 2025 թվականի տվյալները։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ Արաղչին ասել է, որ Չինաստանն Իրանի մտերիմ բարեկամն է, և երկկողմ «համագործակցությունն ավելի կամրապնդվի ներկայիս պայմաններում»։

«Մենք կանենք առավելագույնը՝ բանակցություններում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Մենք ընդունում ենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր»,- հավելել է նա՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ ենթակառուցվածքները և նավթի ու գազի համաշխարհային հոսքերը լրջորեն խաթարած հակամարտությունը դադարեցնելու համար։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ էր արել Չինաստանին ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը՝ համոզելու Իրանին բացել Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ Բեսենթը նշել էր, որ Թրամփը և Սին անձամբ Իրանի վերաբերյալ մտքեր կփոխանակեն մայիսի 14-15-ը Պեկինում կայանալիք բանակցությունների ժամանակ։ Նա հավելել էր, որ երկուսն էլ կձգտեն պահպանել ԱՄՆ-Չինաստան կայուն հարաբերությունները հոկտեմբերին կնքված առևտրային զինադադարից հետո։

Բեսենթը կոչ էր արել Չինաստանին «միանալ միջազգային գործողությանը»՝ նեղուցը բացելու համար, սակայն չէր մանրամասնել, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկի Պեկինը։ Նա հավելել էր, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է դադարեցնեն ՄԱԿ-ում նախաձեռնությունների արգելափակումը, այդ թվում՝ նեղուցում առևտրային նավագնացությունը պաշտպանելու քայլերը խրախուսող բանաձևը։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ը և Իրանը նոր հարձակումներ սկսեցին Պարսից ծոցում՝ նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար պայքարելով ծովային շրջափակումներով, սպառնալով արդեն իսկ փխրուն հրադադարին։

Իրանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի հայտարարել էր, որ հարձակումները, որոնք տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Թեհրանն ուսումնասիրում է Թրամփի բանակցությունների խնդրանքը», ցույց են տալիս, որ ճգնաժամի ռազմական լուծում չկա։

Վերլուծաբանները Reuters-ին հայտնել են, որ Չինաստանը դիվանագիտական ​​ակտիվություն է ցուցաբերել և ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի կողմից պատերազմի վերաբերյալ կոշտ քննադատությունից, որպեսզի գագաթնաժողովը, որն արդեն մեկ անգամ հետաձգվել է հակամարտության պատճառով, կարողանա հարթ ընթանալ։

Չինաստանը բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին պահպանել հրադադարը և վերացնել նեղուցով երթևեկության սահմանափակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի