ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատախազները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է այն պահը, երբ զինված տղամարդը փորձում է ներխուժել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշկերույթի տարածք, ենթադրաբար, փորձելով սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է DW-ն։

Վաշինգտոնի դատախազ Ժանին Պիրոն տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցերում՝ ենթադրությունների ֆոնին, որ գաղտնի ծառայության աշխատակցին պատահմամբ վիրավորել են գործընկերները, երբ կասկածյալը փորձել է անցել գործակալների կողքով։

«Չկա որևէ ապացույց, որ կրակոցը պատահական կրակի արդյունք է եղել»,- գրել է նա։

Մեղադրողները նախկինում նշել էին, որ գործակալը վիրավորվել է զրահաբաճկոնից, բայց չէին հաստատել՝ արդյո՞ք գնդակը արձակվել է կասկածյալի ատրճանակից։ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանը պնդել է, որ գործակալի ուղղությամբ կասկածյալը կրակել է «մոտ հեռավորությունից», երբ նա վազում էր անվտանգության անցակետով։

«Մեր սպան հերոսաբար պատասխանել է կրակին»,- ասել է Քարանը Fox News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ գործակալը հինգ անգամ կրակել է։

Թրամփը նույնպես հերքել է, որ գործակալին սխալմամբ կրակել են այլ սպաներ։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակցին, հաղորդել է, որ հետաքննությունը եզրակացրել է՝ գաղտնի ծառայության գործակալը չի ​​վիրավորվել գործընկերների պատահական կրակի հետևանքով։

Պիրոյի կողմից հրապարակված գրեթե վեց րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են շուրջ մեկ տասնյակ դաշնային սպաներ հանում անվտանգության անցակետում գտնվող մետաղական դետեկտորները և անտարբեր կանգնում, երբ կասկածյալը վազում է ներս՝ ձեռքում երկար ատրճանակով։ Կադրում կասկածյալը վազելիս զենքը, կարծես, ուղղում է նշված գործակալի վրա։ Սակայն հստակ պարզ չէ՝ արդյո՞ք կասկածյալը կրակել է այդ պահին։

Տեսանյութում գործակալը, կարծես, առնվազն երեք անգամ կրակում է կասկածյալի վրա, չնայած իշխանությունները պնդում են, որ զինյալին հարձակման ժամանակ չեն կրակել։

Fox News-ի հետ հարցազրույցում Քարանն ասել է, որ մետաղական դետեկտորներից մինչև ամբիոնը, որտեղ նստած էր Դոնալդ Թրամփը, ընդամենը 355 ոտնաչափ հեռավորություն կա։

31-ամյա կասկածյալը ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների հետ քաոսային կռվի ժամանակ, ինչը չի երևում հրապարակված նոր տեսանյութում։

Այս շաբաթվա սկզբին նրան մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի համար։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի