2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։  Նա 16 անշարժ գույքի մասին է հայտնել, որոնք գտնվում են Լոռիում, Երևանում և Ռուսաստանի Դաշնությունում։ Հայտարարագրում նշված է Տաշիրում գտնվող 12 հողամասի մասին, որոնք բաժնային սեփականությամբ 1/7-ով են պատկանում Նարեկ Կարապետյանին, դրանք գնվել են 1991-ի ապրիլի 12-ին, երբ Կարապետյանը 1 տարեկան է եղել։ Կարապետյանը հողամաս ունի նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2024-ի սեպտեմբերի 26-ին։

Հայտարարագրում նշված է մեկ բնակարան ՌԴ-ում, որը գնվել է 2015-ի դեկտեմբերի 10-ին, ևս մեկ անհատական բնակելի տուն Տաշիրում, որը դարձյալ 1/7 բաժնային սեփականությամբ է պատկանում նրան։ Այն ձեռք է բերվել 1991-ին։  Նարեկ Կարապետյանը որպես նվիրատվություն 2026-ի փետրվարի 11-ին ստացել է անհատական բնակելի տուն Արաբկիրում, սեփականության տեսակը՝ բաժնային։

Կարապետյանը նաև 2 տրանսպորտային միջոց է հայտարարագրել։ 2025-ի արտադրության TOYOTA-ն նվիրատվություն է ստացել հենց թողարկման տարում, իսկ 2021-ի արտադրության MERCEDES-BENZ-ը գնել է 2024-ի նոյեմբերին։ 2016 թվականին թողարկված ևս մեկ TOYOTA մակնիշի ավտոմեքենայի Կարապետյանը 90 և ավելի օր փաստացի տիրապետում է։

Հայտարարատուն նաև բաժնետոմսեր է ձեռք բերել 2020, 2021, 2022 և 2025 թվականներին։

  • Վլադիմիր Ռուբչենկովից՝ 250 ռուբլու (2020),
  • Սարգիս Աթոյանից՝ 60 միլիոն 364 հազար դրամի (2021),
  • «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ից՝ 100 դրամի (2022),
  • Պաշտպանված անձինց՝ 10 հազար դրամի (2025)։

Նարեկ Կարապետյանը նաև հանձնված փոխառություններն է հայտարարագրել․

  • «Տաշիր Ագրո» ՓԲԸ- 39,418 եվրո,
  • «Տաշիր Ագրո» ՓԲԸ- 162,250 դոլար,
  • «Տաշիր Ագրո» ՓԲԸ- 838,920,057 դրամ։

«Ուժող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը նաև 12 հազար դոլարի չափով ավանդ է հայտարարագրել։

Բանկային հաշիվների մնացորդները․

  • 5,709 դոլար,
  • 593 եվրո,
  • 1,861,902 դրամ,
  • 79,086 եվրո։

Կարապետյանը նաև մեծ չափով կանխիկ է հայտարարագրել․

  • 2,025,000 եվրո,
  • 1,805,000 դոլար,
  • 15,000,000 դրամ։

Նարեկ Կարապետյանը եկամտի երկու աղբյուր է հայտարարագրել, երկուսն էլ՝ նվիրատվություն։ 2,135,900 դրամ նվիրատվություն է ստացել Արթուր Հովագիմյանից, 17,140,000 դրամ՝ Արմեն Կարապետյանից։ Բացի այդ, 120,328,000 դրամ փոխառություն է հանձնել մի անձի, որի տվյալները պաշտպանված են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանուցում էր ուղարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանին, Գոհար Մելոյանին, Ալեքսան Ալեքսանյանին և Դավիթ Ղազինյանին՝ հիշեցնելով նրանց հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին։ Ծանուցվածներից մինչև այժմ հայտարարագիր չի ներկայացրել միայն Սամվել Կարապետյանը։

Եվգենյա Համբարձումյան