«Չենք կարող չեղարկել S-400-ների վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը». Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնց գնման վերաբերյալ պաշտոնական Անկարայի ու Մոսկվայի միջև 2017-ին կնքվել էր պայմանագիր. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ չնայած ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին, իրենք չեն կարող հրաժարվել այդ համակարգերից։

«S-400-ների վերաբերյալ առկա պայմանագրի հարցը փակված է, և մենք չենք կարող դա չեղարկել։ Մենք ունենք ՀՕՊ համակարգերի կարիք և կնախընտրենք դրանք գնել մեր դաշնակիցներից (ՆԱՏՕ-ի անդամներ-խմբ)։ Եթե մեր դաշնակիցները (ՆԱՏՕ-ի անդամներ-խմբ.) նման համակարգեր մեզ վաճառեին, ապա մենք նրանցից կգնեինք։ Հիմա մենք Ռուսաստանից ենք գնել S-400-ները։ Այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Մենք ունեինք նման համակարգի կարիք։ Մենք  ստիպված ենք պաշտպանել մեր օդային տարածքը։  Մեր ազգի և հողի պաշտպանության հարցը մեր հիմնական պարտականությունն է»։

Չավուշօղլուն Վաշինգտոնում արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։