ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Հարություն Հարությունյանի գլխավոր մոտիվացիան օրվա իշխանության հեռացումն է։ Factor TV-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ եթե դատարանը հաստատի դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք բաժանելու փաստը, ինքն ու իր թիմակիցները կքննարկեն մանդատները վայր դնելու հարցը։ Հարությունյանը, որն իրեն ավելի շատ իրավաբան է համարում, քան քաղաքական գործիչ, ներկայացրեց նաև դատաիրավական համակարգի բարեփոխման իր տեսլականը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում 28-րդ տեղում գտնվելու հարցին՝ Հարություն Հարությունյանը նշեց, որ դա իր անձնական խնդրանքով է եղել, քանի որ իրեն դեռևս չի պատկերացնում խորհրդարանական գործունեության մեջ։

«Ես ինքս ինձ համարում եմ առավել շատ դեռ իրավաբան, փաստաբան, քան քաղաքական գործիչ։ Եվ երբ որ տեղերի հետ կապված քննարկումներ էր լինում, հենց իմ խնդրանքով էր, որ ես չլինեմ առաջին դիրքերում, քանի որ, ինչպես նշեցի, ես իմ կյանքի գրեթե կեսը, գիտակցական տարիքն ամբողջությամբ, անցկացրել եմ մասնագիտական տիրույթում՝ այն է՝ փաստաբանության մեջ», – ասաց նա՝ հավելելով․ «Առավել պատկերացնում եմ ակտիվ պետականակերտման գործունեության մեջ, բայց ոչ այդքան և հատկապես Ազգային ժողովում պատգամավորի կարգավիճակով»։

Հարությունյանի խոսքով՝ դաշինքի անդամներին միավորել է օրվա իշխանությանը հեռացնելու հրամայականը։ Նա հերքեց, թե իրենց մոտիվացիան Սամվել Կարապետյանի ֆինանսներն են։

«Անձնապես իմ և իմ ընկերների մոտիվացիան մեկ գերհարցում է, այն է՝ օրվա իշխանությունների հեռացումը։ Փողի հետ կապված բացարձակ որևէ խնդիր, որևէ, չգիտեմ, զուգահեռներ տանել Սամվել Կարապետյանի անվան և դրանով պայմանավորված, օրինակ, մեր ուժի կամ իմ ճանաչած այլ անձանց, ովքեր ներգրավված են այս պրոցեսի հետ, բացարձակ տեղի չէ։ Միանշանակ ոչ, որովհետև մենք և կոնկրետ մեր կուսակցության ակտիվը որևէ կերպ փողի խնդիր, որպես այդպիսին, չունի»։

Նա նշեց, որ իրենց կուսակցության և «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրային դրույթները հիմնականում համընկնում են, մասնավորապես՝ եկեղեցու, ազգային արժեքների պաշտպանության և ամուր արդարադատություն իրականացնող մարմինների գերակայության հարցերում։

Խոսելով դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ ընտրակաշառքի մեղադրանքով հարուցված քրեական գործերի մասին՝ Հարությունյանը հայտնեց, որ եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվի կուսակցության ղեկավարների դրդմամբ կաշառք բաժանելու հանգամանքը, ապա իրենք պատրաստ են հրաժարվել մանդատներից։

«Եթե դատական ակտով օրինական ուժ կստանա մեղադրական դատավճիռ առ այն, որ կաշառք է բաժանվել կամ խոստացվել, որը իրագործվել է հենց կուսակցության ղեկավարներից որևէ մեկի դրդմամբ, այդ ժամանակ ես իմ կուսակիցների հետ կքննարկեմ ստեղծված իրավիճակը, բայց ինքս իմ մեջ կունենամ համոզմունք, որ միգուցե առավել հավանական է մանդատը վայր դնելու մասին որոշում կայացնելը, քան ոչ»։

Որպես իրավաբան՝ Հարությունյանը խորապես մտահոգված է դատական համակարգի խնդիրներով։ Նրա համոզմամբ, առաջնահերթ պետք է բարձրացնել դատարանի աշխատակազմերի (օգնականներ, գործավարներ, քարտուղարներ) աշխատավարձերը։

«Իմ համար շատ ցավոտ, շատ մտահոգիչ է այն, որ առ այսօր դատարանի աշխատակազմերում աշխատող անձինք […] ստանում են շատ-շատ ցածր աշխատավարձ՝ օրինակ՝ ընդհուպ 100,000, 140,000, 200,000»։

Դատական իշխանության անկախության երաշխավորման համար նա առաջարկում է կիրառել միջազգային մոդել, երբ դատական համակարգի բյուջեն սահմանվում է որպես պետական բյուջեի կայուն տոկոս։

«Իմ հանդիպած լավագույն մոդելը դատական իշխանության անկախությունը երաշխավորող այն է, երբ դատական իշխանության բյուջեն կազմում է երկրի, պետության բյուջեի որոշակի տոկոսը։ Այսինքն՝ ոչ թե ամեն տարի սահմանվում է իշխանության բյուջեն, այլ պետության բյուջեի աճին զուգահեռ բյուջեն ավելանում է», – նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ դատավորի աշխատավարձը պետք է այնքան գրավիչ լինի, որ «բոլոր իրավաբանները երազեն դատավոր դառնալ»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան