ՌԴ-ն փորձելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կրքերը հանդարտեցնել, հնարավոր է՝ հարցի քննարկումը դեկտեմբերի 6-ից տեղափոխվի․ Դենիս Դվորնիկով  

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովի հետ 

–Պարոն Դվորնիկով, դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նստաշրջանում լինելու է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե չլինի հարցի շուրջ կոնսենսուս, հայկական կողմը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի ներկայուցիչը կնշանակվի՞։

-Բարդ հարց է, բարդ իրավիճակ, բայց կարծում եմ՝ ռուսաստանյան դիվանագիտության կողմից կարվի տիտանական աշխատանք՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու օպտիմալ լուծում գտնելու համար։ Եվ հիմա փոխզիջում գտնելու  համար  ամենաշատ ջանքերը  գործադրում է Ռուսաստանը, որն ամենաշատն է տուժում ՀԱՊԿ-ում եղած խնդիրների պատճառով։ Թե ի՞նչ տարբերակ կընտրվի, չեմ կարող  ենթադրել կամ կանխագուշակել, քանի որ փոխզիջումային տարբեր տարբերակներ են մշակվում ու շրջանառվում: Անգամ  մտածում էի՝ գուցե ինչ-որ հայկական արմատներով բելառո՞ւս գտնեն և կամ հակառակը։ Կատակ էր, իհարկե։

-Պարոն Դվորնիկով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը  ոչ միայն ՀԱՊԿ խնդիր է լինելու, այլև ակներև է, որ նախընտրական Հայաստանում դառնալու է  քարոզչության ու հակաքարոզչության «թոփ» թեմա։ Հաշվի առնելով, որ ՌԴ–ի խոսքը վճռորոշ է լինելու, ՌԴ-ն կողմերից ո՞ր մեկին  «կփոխանցի»  գլխավոր քարտուղարությունը։

-Շատ հավանական է, որ խնդրի սրությունը հանելու, նաև ամանորյա միջոցառումները հետևում թողնելու համար հարցը տեղափոխվի։ Հիմա իրավիճակը ես կբնութագրեի բժշկական տերմինոլոգիայով։ Բժշկության մեջ կան իրավիճակներ, երբ հիվանդին չի կարելի վիրահատել բարձր ջերմության պատճառով։ Կարծում եմ՝ նման լուծումներ կգտնվեն թեժացած կրքերը հանդարտեցնելու համար։ Մանավանդ, որ հայաստանյան քաղաքական դաշտում էլ այս հարցում կա և լինելու է լարվածություն։

-Իսկ ըստ Ձեզ ո՞վ  «բարձր տաքություն ունի»՝ Հայաստա՞նը, թե Բելառուսը։

-Ընդհանուր «տաք» մթնոլորտ է այս աթոռի շուրջ։

-Կարծում եք, որ բելառուսական կողմի հավակնությունները տեղի՞ն են։

-Բելառուսը առևտրի մեջ է․ ամեն կերպ փորձում է Ադրբեջանին շահագրգռել փողով։ Եվ հատուկ «բզբզում»  են Երևանին ու Բաքվին՝ ցույց տալու համար, որ  կարևոր խաղացող են ու այս գործոնի վրա ուղղակի փող աշխատեն։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «պարզապես բիզնես, ոչ մի անձնական բան»։

-Այդուհանդերձ, ռուսական կողմը ինչպե՞ս է գնահատում հայ-բելառուսական այս սկանդալը, և արդյոք Երևանը դժգոհելու տեղ չունի՞, եթե ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսի նախագահը հայտնում է Ադրբեջանին։

– Իհարկե, համամիտ ենք Երևանի այս դիրքորոշման հետ, բայց նորից եմ կրկնում, թե ինչի համար է Լուկաշենկոն սա արել։ Իրենք Ադրբեջանին օգտագործում են դոնորի կարգավիճակում, և դրա համար էլ նման աղմկհարույց հայտարարություններ են արվում։Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարիք կա երրորդ կողմին տեղյակ պահել, թե ինչ է կատարվում որևէ միությունում։ Առավել ևս, ռազմական կառույցում․ ՀԱՊԿ-ը մշակութային կամ սոցիալական միավորում չէ, որտեղ կարող են համույթների փոխանակումներ անել, այլ լուրջ ռազմաքաղաքական կազմակերպություն։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի դաշնակցին չէր կարելի ՀԱՊԿ-ում հարաբերությունների և ընթացակարգերի վերաբերյալ նման մանրամասներ փոխանցել։ Այնպես որ, Փաշինյանը ճիշտ է։

 

Անի Սահակյան