Սամվել Կարապետյանը չի կարող ՌԴ-ի հետ «խաթարված» հարաբերություն վերականգնել․ ԱԲ-ն ունակ չէ բանակցելով հարց լուծել․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի հետ որևէ անցնելիք ճանապարհ չունի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի՝ իշխանական ռեպրեսիաների դեմ համատեղ հանրահավաքի կոչին։

Ադամյանը կասկածի տակ է դնում «ռեպրեսիա» եզրույթի կիրառման նպատակահարմարությունը՝ հարցադրում անելով. «Արդյո՞ք ռեպրեսիա է ընտրակաշառք բաժանելը։ Արդյո՞ք ռեպրեսիա է տասնյակ գրասենյակներ բացելը։ Արդյո՞ք ռեպրեսիա է էդ գրասենյակներում ընդունել աշխատողներ, որոնց ֆունկցիաներն անհասկանալի են»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «ռեպրեսիա» Իշխան Սաղաթելյանի բառապաշարում։ «Ես կարծում եմ, որ ռեպրեսիա, ինչ-ինչ, բայց ռեպրեսիա Ռոբերտ Քոչարյանը փառահեղ գիտի իր անցյալի փորձով՝ ինչպես են դա անում, ինչու են դա անում, ում համար են անում, վերջին հաշվով»։

Խոսելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի մասին՝ Ադամյանը նշեց, որ դաշինքի անվանումն ինքնին խոսուն է։ «Սամվել Կարապետյանի անունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի վրա դնելով՝ հենց Սամվել Կարապետյանի թիմն էր վախենում, որ առանց իր անվան ոչ ոք չի հասկանա՝ այդ «Ուժեղ Հայաստանը» ինչով է ուժեղ, որովհետև ո՛չ իր ծրագրով, ո՛չ իր գործողություններով որևէ ուժեղության դույզն-ինչ նշույլ չկա»։

Ըստ նրա, Կարապետյանի կշիռը քաղաքական չէ։ «Ես կարծում եմ, որ նրա անունը ինչ-որ կշիռ ունի իբրև Forbes-ի միլիարդատեր։ Քաղաքական կշիռ բացարձակապես չունի։ Ունի ֆինանսական կշիռ, քաղաքական կշիռ բացարձակապես չունի և չէր էլ կարող ունենալ օբյեկտիվորեն»։

Անահիտ Ադամյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի հետ հարաբերություններին և հնարավոր տնտեսական ճնշումներին՝ ընդգծելով, որ դրանք նորություն չեն։

«Ռուսաստանի Դաշնությանը բացարձակապես ձեռնտու չի կորցնել Հայաստանը։ Հրաշալի հասկանում են՝ գազի գնի որևէ փոփոխություն, Լարսը փակել, հերթով ինչ-որ ապրանքների արտահանումը մերժելը ընդամենը արագացնելու են Հայաստանի Հանրապետության ընթացքը դեպի Եվրամիություն։ Ընդամենը արագացնելու են Հայաստանի Հանրապետության, վերջապե՛ս,  դուրս գալը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Դրանք սոսկ շանտաժի գործիքներ են, վախեցնելու գործիքներ են, և այդ գործիքներն արդեն այնքան են օգտագործվել, որ վստահաբար բավականաչափ բթացել են»։

Նա շեշտեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը հարաբերությունները խզելու կողմնակից չէ։

««Հանրապետություն» կուսակցությունը երբևէ չի ասել, որ պետք է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ պետք է ունենանք հավասար հարաբերություններ։ Մենք պետք է պահպանենք այն կապերը, որոնք բխում են մեր պետության շահերից»։

Ըստ Ադամյանի` դրա համար անհրաժեշտ է նոր իրավապայմանագրային բազա, որը կվերանայի բոլոր խնդրահարույց ոլորտները՝ թե՛ ռազմաբազայի հարցը, թե՛ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցը, թե՛ ռուսական մոնոպոլիաների հարցը, թե՛ ԱԷԿ-ի հարցը։

Ամփոփելով՝ Անահիտ Ադամյանը նշեց, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե արտաքին դերակատարներին փոխելն է, այլ սեփական ինքնիշխանության զարգացումը։

«Մեր խնդիրը ոչ թե նավակ փոխելն է, տեր փոխելն է, այլ մեր խնդիրը ինքնիշխանություն զարգացնելն է։ Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում վերականգնի ուժերի հավասարակշռությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն այլևս նավակ որոնելու, նավակ փոխելու, նավակ ճոճելու խնդիր չունենա։ Ինքը դառնա այնպիսի նավ, դեպի որը լողում են մյուս նավերը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան