«Տանտերերը մեզ դուրս են անում». խաղաղապահ զորքերի ծառայողներին ՊՆ-ն երեք ամիս է վարձի փոխհատուցում չի տվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաղաղապահ բրիգադների զորամասում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: N զորամասի զինծառայողները մի քանի շաբաթ է Factor.am-ի խմբագրություն են ահազանգում և տեղեկացնում, որ Պաշտպանության նախարարությունը դադարեցրել է խաղաղապահ բրիգադի զինծառայողների բնակարանի վարձերի փոխհատուցումը:

Մեզ դիմած զինծառայողները վստահեցրին, որ ՊՆ-ից չեն ստացել 2018 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար նախատեսված վարձերի գումարները: «Տան վարձ ստանում են բնակության վայրից 30 կմ հեռավորության վրա ծառայություն իրականացնող զինվորներն ու սպաները: Եթե ամուսնացած են ու երեխա ունեն, վարձի փոխհատուցում ստանում են 65 հազար դրամ, իսկ չամուսնացածները՝ 45 հազար դրամ: Սեպտեմբերից այդ գումարները չեն փոխանցում, քանի որ Երևանից տեղափոխվել ենք Բալահովիտ: Չեն էլ ասում, թե այդ գումարները երբ են փոխանցելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց խաղաղապահ զորամասի զինծառայողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Զինվորների և սպաների փոխանցմամբ՝ բնակարանի վարձերը չեն հատկացվում այն պատճառով, որ խաղաղապահ զորքերի զորամասը Երևանից տեղափոխվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ: Զինվորները կասկածներ ունեն, որ Պաշտպանության նախարարությունից այդ գումարները չեն փոխանցում, քանի որ կարծում են, որ Բալահովիտում բնակարաններն էժան են և քննարկում են բնակվարձի կրճատման տարբերակները:

«Տեղեկություններ կան, որ այդ գումարները ՊՆ-ին փոխանցվել են, բայց իրենք մեզ չեն տալիս: Իրենք հաշվարկում են, որ Երևանից դուրս՝ Բալահովիտում, տները էժան են: Իրենք քննարկում են մեզ 45 հազարի փոխարեն տալ 15 հազար դրամը, բայց այդ գումարով այստեղ բնակարան վարձել հնարավոր չէ: Մենք գլխավոր ֆինանսիստին առաջարկել ենք, որ գա մեզ հանդիպի, ասի՝ ինչու չեն փոխանցում, բայց չի գալիս զորքի հետ խոսելու: Այսպել էլ հնարավոր չէ շարունակել, որովհետև տանտերերը դուրս են հանում մեզ»,- մանրամասնեցին մեզ դիմած զինծառայողները:

Նրան տեղեկացրեցին, որ իրենց աշխատավարձը 128 հազար դրամ է և առանց բնակվարձի փոխհատուցման հնարավոր չի լինի այդ գումարով ընտանիք պահել: Նրանք պնդում են, որ եթե այդ գումարի տրամադրումը չվերականգնվի, ապա շատերը պարզապես դուրս կգան համակարգից: Ավելին, զինծառայողներն ընդգծում են, որ եթե բնակվարձի նախկին նվազագույն չափը՝ 45 հազար դրամը, փոխարինվի 15 հազար դրամով, ապա իրենք կկանգնեն խնդրի առջև:

Զինվորներն ասում են. «Բալահովիտը Երևանին շատ մոտ է, և տանտերերը հրաժարվում են էժան գնով վարձակալության տալ»:

Այս խնդրի վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Զորամասի մշտական տեղակայման վայր է փոխվել, դա ենթադրում է նոր հաշվարկներ, նոր հրամանաններ, նոր կարգավորումներ: Վերահաշվարկ կկատարվի և չտրված ամիսներինը կտան, բայց կլինի չափաբաժնի փոփոխություն, որովհետեւ կիլոմետր է փոխվել: Նրանք, ովքեր նոր պայմանագրեր կկնքեն, նրանց գումարը կտրամադրվի նոր կարգով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Մեր դիտարկմանը, որ զինծառայողները բարձարաձայնում են այն մասին, որ Բալահովիտում բնակարանները թանկ են և հնարավոր չէ նախատեսվող 15 հազար դրամով տուն վարձել, Պնախարարի մամուլի խոսնակն արձագանքեց. «Կառավարության հաստատած գնացուցակ կա: Դա էական չէ, թե գյուղերում տների գները որքան են, մենք կառավարության գնացուցակից ավել գումար չենք կարող տալ: Նմանտաիպ խնդիրներ այլ տեղերում էլ կան»:

Հայկ Վարդանյան