«Տրանսֆերտիստը բարեգործ է»․ ԱԺ 4 ուժից 3-ը դեմ են «խոպանչիների» հարկատեսակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.01.2026 | 18:32
Մենք մեր Միշիկը չունենք, որ ծրարով փող տա, չենք էլ ուզում․ Փաշինյանը՝ Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 18:29
«Ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ, ինչքան քյալագ կար, էս ազգի գլխին բերեցիք»․ Միրզոյանը Օսկանյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 18:23
Փաշինյանին միացած եպիսկոպոսները չեն մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին // Պուտինը կընդունի Թրամփի բանագնացին․ ԼՈՒՐԵՐ
21.01.2026 | 18:19
«Արսենալն» ակումբային ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
21.01.2026 | 18:10
Որովհետև ձեր քաղաքական առաջնորդը երկաթգիծը քանդել, ծախել է․ Փաշինյանը՝ Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 18:08
Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար
21.01.2026 | 18:05
Մարդասիրական աղետ է՝ հունվարին Կիևը 600,000 մարդ է լքել. Կլիչկո
21.01.2026 | 17:54
Մեր հետախուզությունը խնդիրներ է արձանագրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:49
Նողկալի է զոհերի հարցը շահարկելը․ Պապիկյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:39
Նրանք, ովքեր սիմվոլիկ աշխատավարձով են աշխատել, հիմա դոլարային միլիոնատեր են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:36
Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները հայ ըմբիշների հետ համատեղ մարզումներ են անցկացնում Ծաղկաձորում
21.01.2026 | 17:33
Դատարան է հանձնվել Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը․ Դատախազություն
21.01.2026 | 17:29
Դավոսում ՀՀ նախագահը հանդիպել է Խորվաթիայի կառավարության նախագահի հետ
21.01.2026 | 17:25
Ճաշակի հարց է․ Միրզոյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին ընդդիմության հայտարարությունների շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:22
Ռոման Բերեզովսկին պատրաստ է աշխատել ռուսական ակումբներում
Բոլորը

Պատգամավոր Արմեն Ռուստամյանը արտերկրից վերադառնալիս հաճախ է դրսում աշխատող Հայաստանի քաղաքացիներից գումար բերել այստեղ աշխատող նրանց բարեկամների համար:

«Դարձել եմ գլխավոր տրանսֆերտիստներից մեկը։ Հայրենակիցները գիտեն գալիս ես՝ փող են տալիս, որպեսզի աերոպորտում դիմավորող  հարազատներին տաս»,- ծիծաղում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա անընդունելի է համարում Պետական եկամուտների կոմիտեի մտադրությունը՝ 2020 թվականից հարկել տրանսֆերտային գումարները։ Պատգամավորն ասում է, որ պետությունը սոցիալական ոչ մի հարց չի լուծել աղքատի համար, բայց ուզում է մտնել նրա գրպանը:

«Նվազագույն թոշակ ստացող անձինք, որոնց ստացած գումարը 16 հազար դրամ էր մինչև հիմա։ Մեկը հարց տվե՞լ է՝ բա էդ մարդը ո՞նց է ապրում։ Հնարավոր չի չէ՞, մեկին ասես՝ արի 16 հազարով ապրի։ Եթե դու էդ խնդիրը չես լուծել, դու ի՞նչ իրավունք ունես, որ էն մարդը, որը գնում մեկին օգնում ա, որպեսզի չմեռնի, դու նրան ասես՝ այ, օգնեցի՞ր, արի 23 տոկոս քո օգնությունից պահեմ»,- հարցնում է պարոն Ռուստամյանը։

Ըստ դաշնակցական պատգամավորի, դեռ հանրապետական իշխանությունն էր ուզում հարկել դրսից մեր քաղաքացիներին փոխանցվող գումարները, բայց կարողացան կանխել։ Նա առաջարկում է տրանսֆերտը դիտել իբրև բարեգործական գումար, ոչ թե քաղաքացու եկամուտ։

«Էդ ո՞նց եղավ՝ բարեգործությունը հարկման դաշտից հանում ա, ընդհակառակը, առաջացնում ա պրեֆերացիաներ տարբեր գործարարների համար, եթե իրենք բարեգործություն են անում, կոնկրետ էս մարդը բարեգործությամբ է զբաղված, ուղղակի հասցեավորված»,- պարզաբանում է դաշնակցական պատգամավորը։

Ծառուկյանական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցնում է, որ որքան Հայաստանում սոցիալական վիճակը վատացել է, այնքան հարկային դաշտը կոշտացել է։ 2020-ից սպասվող տրանսֆերտների հարկման նախագծի մասին նա ավելի զգույշ է արտահայտվում։

«Հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել, կամ հորինել անտեղի եմ համարում, պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու մասին, հնարավոր ներդրումներ, հոսքեր ապահովել, ոչ թե փորձել անընդհատ հարկեր հավաքել»,-առաջարկում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը չի հերքում, որ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էին ուզում հարկել դրսից Հայաստանում ապրողներին ուղարկվող տրանսֆերտները։

«Եվ նախորդ իշխանության, և այս իշխանության ժամանակ ես դրան համամիտ չեմ եղել»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Պատգամավորը խոստովանում է, որ տրանսֆերտների շնորհիվ իրենց իշխանությանը հաջողվել է երկրում կայունություն պահպանել։ Հիմա դրանց հարկումը կմեծացնի ստվերը, և դա միակ խնդիրը չի լինի։

«Արդեն իսկ օրինական ճանապարհները պետք է վերանան, որովհետև մարդիկ պետք է, վերջ ի վերջո, ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր ճանապարհներով Հայաստան փող ուղարկելու, և պետք է գնան ավելի շատ զարտուղի ճանապարհներով և տրանսֆերտների քանակը կտրուկ պետք է իջնի»,- զգուշացնում է նախկին իշխանավորը։

Պատգամավորը նկատում է, որ «խոպանչիների» հարկատեսակը երկրում կմեծացնի սոցիալական դժգոհությունը, ժողովրդին դժվար է բացատրել, որ պետությունը պետք է իր բաժինն ունենա այդ գումարից, որպեսզի աշխատավարձեր և թոշակներ բարձրանան․ «Նրանց դա չի հետաքրքրում, պարզապես նրանք իրենց կոնկրետ եկամտի մասին են մտածում, որ ինչու՞ իմ հարազատի գումարից պետք է եկամտահարկ գանձվի»։

Ի դեպ, փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ առանց հանրային համաձայնության հարկային բեռի ավելացում չի լինելու։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունում է, որ նման գաղափար կա և վստահեցնում է, որ դրսից եկած գումարը չի հարկվի, եթե այն այն միայն սպառելու համար է։

Մհեր Արշակյան