Factor TV-ի հրապարակումից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում իրենց կյանքին վտանգ սպառնալու մասին ահազանգած կալանավորները տեղափոխվել են այլ ՔԿՀ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորներ Խաչատուր Զոհրաբյանը և Լևոն Բ․-ն, որոնք ահազանգում էին, որ «Վանաձոր»-ում իրենց կյանքին վտանգ է սպառնում, Factor TV-ի հրապարակումներից հետո տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկներ․ Լևոն Բ․-ն տեղափոխվել է «Նուբարաշեն», իսկ Զոհրաբյանը՝ «Արմավիրց ՔԿՀ։

Հիշեցնենք՝ կալանավորների ահազանգով փետրվարին Factor TV-ն այցելել էր նրանց, Լևոն Բ․-ն և Խաչատուր Զոհրաբյանը պատմել էին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորների և դատապարտյալների կողմից սպառնալիքներ են ստանում, ինչպես նաև իրենց վնասելու փորձ է կատարվել։

«Ես պատուհանի տակ էի նստած, ապակին ուղիղ ջարդվեց ինձ վրա, ստացել եմ մարմնական վնասվածքներ, որոնք եկել արձանագրել են։ Վերևի հարկից եռման ջուր են լցրել մեր խցի վրա, մեզ վրա։ Ասենք՝ ես պատուհանի մոտ կանգնած էի, տեսնեմ՝ եռման ջուր են լցնում ցելաֆոնով մեզ վրա։ Չորս օր առաջ էլ գնում էի դատիս, կալանավորներից մեկը վազելով եկավ դեպի ինձ, որպեսզի հարվածեր։ Իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնում «Վանաձոր» ՔԿՀ-ում, ունեմ անձնական թշնամանք այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ»,- Factor TV-ի հետ զրույցում պատմել էր Զոհրաբյանը։

Նրա հետ նույն խցում գտնվող Լևոն Բ․-ն էլ հավելել էր, որ ամեն օր հայհոյանքներ են ստանում, ինչն իրենց կողմից անպատասխան չի մնում, որն էլ վերածվում է հեռակա կռվի․ «Աշխատակիցները գալիս են, խնդրում են, աղաչում են՝ մի՛ արեք, տղե՛րք ջան, թարգե՛ք»։ 

Զոհրաբյանի խոսքով՝ հիմնարկում պահվող մյուս անձանց կողմից լարվածությունն իր դեպքում «հրահանգված է, քանի ապօրինությունների մասին է բարձրաձայնել, ինչն էլ նրանց դուր չի եկել»։ 

Լևոն Բ-ն էլ պատճառաբանել էր․ «Հինգ ամիս ամեն ինչ նորմալ է եղել, դրանից հետո մի քիչ խոչընդոտներ են առաջացել իմ և մի քանի կալանավորների միջև։ Էդ մի քանի կալանավորներն էլ իրենց հռչակել են ստեղ, կոպիտ ասած, «զոն նայողներ», բայց իրանք ինձ համար ոչ մի բան են, էլի, դատարկապաշտ են։ Երևի որ չեմ ենթարկվում էդ ամեն ինչին կամ չեմ ընդունում էդ կյանքը կամ չեմ ապրում էդ կյանքով, որը նախկինում ապրել եմ, համարում եմ արդեն իրենց դատարկապաշտ, տենց լարվածություններ ստեղծվեց»։

Կալանավորները գրեթե բոլոր օղակների պատասխանատուներին դիմումներ էին հասցեագրել, Զոհրաբյանը խնդրել էր իրեն կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, քանի որ, բացի իր մատնանշած վտանգներից, նաև չի կարողանում ընտանիքի հետ տեսակցել։ Լևոն Բ․-ն ևս նշել էր, որ ընտանիքից 130-140 կմ հեռու է, ունի մանկահասակ երեխա, որին չի կարողանում տեսնել, և խնդրել էր Երևանին մոտ քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։ Կալանավորների բոլոր դիմումները մերժվել էին, նրանք դիմել էին ծայրահեղ քայլի և ինքնավնասումներ կատարել։ Ի վերջո, ահազանգել էին Factor TV-ին, որն էլ խնդրին հանրության և պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրել։ Արդյունքը չի ուշացել․ հրապարակումից մեկ ամիս անց կալանավորները տեղափոխվել են «Վանաձոր» ՔԿՀ-ից։

Ռոզա Վարդանյան