Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է վարչապետին հարվածելու փորձ կատարած Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի կիրառմանը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտին և դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքին։ Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձ կատարած 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման մասին՝ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ հանրության մեջ հաճախ շփոթում են խափանման միջոցը և պատիժը։

«Հարցադրումը ինքնին շատ կարևոր էլեմենտ է իր մեջ պարունակում, որովհետև հանրության մեջ նկատում ենք, որ նույնիսկ մասնագիտական համայնքում շատ հաճախ խափանման միջոցի տարանջատումը բուն արարքի իրավական որակումից և դրա հետևանքներից շատ դժվար է իրականացվում։ Կալանքը պատիժ չի, և չպետք է լինի։ Ընդամենը նախնական փուլում, մինչև վերջնական պատիժը, որը քրեական օրենսդրությամբ նախատեսված բոլոր փուլերի ավարտից և էլեմենտների գնահատումից հետո տեղի կունենա, որոշակի, այսպես ասած, կանխարգելման միջոց պիտի լինի, որը պետք է կիրառվի նպատակային»։

Ըստ իրավապաշտպանի՝ Դավիթ Մինասյանի պարագայում կալանքի կիրառումը չի բխել անհրաժեշտությունից և հիմնավորված չի եղել։

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից, մեզ հասանելի ինչքան որ հնարավոր է հասկանալ, և նմանատիպ գործերի հետ կապված նաև անալոգիա իրականացնելով, դեռևս բաց է մնում այն հարցը, թե ինչպիսի՞ ռիսկերի պարագայում և իրավաչափության ի՞նչ հիմքեր են դրվել, որոնք հաստատել են, ցույց են տվել, որ կալանքն է այն միջոցը, որ պետք է այս փուլում ապահովի Դավիթ Մինասյանի օրինական վարքագիծը։ Արդյո՞ք հնարավոր չէր տնային կալանքի պարագայում, ստորագրություն չհեռանալու պայման դնել և այլ մի շարք հանգամանքներ, որոնք, ըստ էության, մեր նոր քրեական օրենսդրությունը նախատեսում է։ Այս դեպքում այդ դժգոհությունը կա, որովհետև հիմնավորված չի, արդյո՞ք Դավիթ Մինասյանը ազդելու էր կամ ունակ է ազդել քրեական վարույթի վրա, ինչպիսի՞ն են փախուստի ռիսկերը, ինչպիսի՞ն են ռիսկերը նոր հանցանք կատարելու»։

Անդրադառնալով ատելության խոսքի և անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը՝ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ վարքագծի օրինակը ծառայում են բարձրաստիճան պաշտոնյաները։

« Եթե բռնության կոչը, եթե էթիկայի նորմերի խախտմամբ հանրային ծառայողին ոչ բնորոշ, ոչ հարիր բառամթերք է կիրառվում, և ոչ մեկ անգամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր օրենսդիր ամբիոնից, հեղեղված հայհոյախառն բառամթերքով, երկուստեք վիրավորանքներով, այս դեպքում մենք չենք կարող ակնկալել, որ հանրության մեջ շարքային քաղաքացիները իրենց տալու են ավելի մեծ ազատություն միջանձնային հարաբերություններից սկսած, մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում որդեգրել այնպիսի բառամթերք և մոտեցում, որը տեսնում են»,- ասել է Հարությունյանը։

Իրավապաշտպանը  անդրադարձել է նաև իշխանության կողմից իրականացված դատաիրավական բարեփոխումները՝ արձանագրելով, որ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել։

«Այն բոլոր կարևոր հարցերը, խնդիրները, որոնք հիմք հանդիսացան նաև 18 թվականի քաղաքական փոփոխությունների համար, ցավոք սրտի, մենք այսօր՝ 2021 թվականի ապրիլին, արձանագրում ենք, որ ոչ միայն համակարգային լուծում չեն ստացել, ոչ միայն համակարգում որպես այդպիսին փոփոխություններ տեղի չեն ունեցել, այլ մի շարք խնդրահարույց պրակտիկաներ, մոտեցումներ, վարքագծեր, որոնք մենք տեսել ենք, շատ կայուն ձևով արմատավորվում են և հանգեցնում են այն նույն համակարգային խախտումներին, որոնք գոյություն ունեին մինչև 18 թվականը։ Հիշո՞ւմ եք, շատ էր խոսվում վեթինգի մասին։ Դա չարվեց… գործի դրվեցին այլ մեխանիզմներ՝ ի դեմս կարգապահական պատասխանատվության միջոցների և բարեվարքության ինստիտուտի ներդրման, որը կրկին խնդրահարույց է, չնայած նրան, որ, օրինակ, բարեվարքության ինստիտուտի ներդրումը ինքը ողջունելի է։ Սակայն, երբ մենք փորձում ենք հասկանալ՝ լավ, ի՞նչ բերեց համակարգում, արդյո՞ք բոլորը հիմա բարեվարք են, այստեղ մենք տեսնում ենք, որ այստեղ նույնպես ունենք խնդիրներ»։

Որպես համակարգային ձախողումների ցուցիչ՝ Հասմիկ Հարությունյանը մատնանշել է բանակում և քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը։

«Մենք կարող ենք վերցնել երկու ոլորտ և շատ պայմանական՝ երկու ոլորտ, և ինդիկատորներ որպես այդպիսին վերցնելով, թե ինչ պատկեր ենք արձանագրել վերջին մեկ կամ երկու տարում, շատ օբյեկտիվ հարցադրում տալ… արդյո՞ք իրավիճակը նորմալ է այդտեղ։ Բանտեր և բանակ։ Ինչը մարդու իրավունքներին առնչվող կարևորագույն ոլորտներ են… Եթե մենք ունենք շարունակական աճող թվով մահվան դեպքեր X ոլորտում, ավելին՝ չկա քննություն արդյունավետ և պատասխանատվություն, սա ցուցիչ է, որ այդ ոլորտում կառավարումը, բարեփոխումները… թերի են, տապալված են այդտեղ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան