Նախկինում է բացահայտվել, որ հարկեր է թաքցրել. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում ենթադրյալ հարկային խախտումներին։

«Գործն այս պահին քննվում է, 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում նաև: Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսքը, որը նախկինում է, ըստ էության, բացահայտվել, և այդ դեպքով վաղուց քրեական գործ կա հարուցված: Այդ քրեական գործի քննության արդյունքում մեր Քննչական կոմիտեն եկել է մի կետի, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք զուգադիպություն է, որ քրեական հետապնդման մասին հայտնի դարձավ հենց խորհրդարանական ընտրություններից հետո, Հակոբյանն ասաց:

«Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա: Ցանկացած քրեական գործ, իհարկե, մեր Քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, որովհետև իրենց տիրույթում է այս պահին հարցը: Եվ բնական է, որ որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ»:

ՊԵԿ նախագահը հրաժարվեց գնահատել ընդդիմության այն պնդումները, թե գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցի հետ։ Նրա խոսքով՝ հարկային մարմիններն ուսումնասիրում են տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, ոչ թե անձանց քաղաքական ակտիվությունը։

«Մենք սովորաբար, երբ որ բացահայտում ենք խնդիրը, դրա միտումնավորությունը բացահայտելու համար քրեական գործ է հարուցվում, այսինքն՝ հաղորդում ենք ներկայացնում և քրեական գործի շրջանակներում է բացահայտվում այդ միտումը: Ես ենթադրում եմ, որ մեր Քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, թե ինչ հիմքերով են այդ ամեն ինչը անում: Եվ ես համոզված եմ՝ սովորաբար իրենց գործողությունները հենց այդպես էլ է, որ իրենք անում են այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը հասունացել է: Այսինքն՝ ինքը սովորական քրեական գործընթացի մաս է կազմում, մնացած մանրամասները մեր տիրույթում չի, չեմ կարող ես մեկնաբանել»,- ասաց Հակոբյանը:

Մեր հարցին` երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսում էր 3 քաղաքական ուժերի առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, կապ ունի՞ Ծառուկյանի նկատմամբ հանրակին քրեական հետապդնում հարուցելու որոշման հետ, Հակոբյանը պատասխանեց:

«Ըստ էության, Հանրապետության վարչապետը, երբ որ ինչ-որ հայտարարություններ է անում, ակնհայտ է, որ գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել: Եվ բնական է, որ վարչապետը նմանատիպ բաներ ասելուց տեղյակ է, ծանոթ է գործերին և նմանատիպ հայտարարությունները բնական են»:

Հիշեցնենք, որ ընտրություններից երկու օր անց` հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ու մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան