Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքի փակ օդային տարածքն ու թռիչքների չեղարկումները զբոսաշրջիկներին լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել։ Արդեն մեկ ամսից ավելի արտագնա հանգստի մեկնողներից շատերն անհանգիստ են։ Ինչպե՞ս վերադարձնել չեղարկված թռիչքների գումարը, ինչպե՞ս հրաժարվել արդեն գնված տուրփաթեթներից, բայց խուսափել խոշոր գումարների կորստից․ սոցցանցերի տուրիստական խմբերում օգտատերերը մեկը մյուսին այս հարցերն են տալիս։ 

Սոֆա Հովանիսյանը դեպի Շրի Լանկա ուղևորություն էր պլանավորել դեռ յոթ ամիս առաջ։ Մարտին նախատեսված ճամփորդությունը պետք է լիներ Շարժայով տարանցիկ չվերթով։ Երկու անձի համար վճարել էր 500 հազար դրամ, հետվերադարձի ժամանակ գումարից պահում է եղել։
«Բավականին ուշ հայտարարեցին չեղարկման մասին։ Մեր պարագայում շատ մեծ բան չկորցրինք, բայց դա նրա համար, որ ես տուրիստական հարցերից հասկանում եմ, բայց լիքը մարդիկ գիտեմ, ովքեր կորցրել են ոչ միայն իրենց հանգստի հնարավորությունը, այլ նաև հյուրանոցի փողեր և այլն»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Տուրիստական գործակալությունները Մերձավոր Արևելքի չեղարկված երկրները շրջանցելու համար այլ ուղղություններ են առաջարկում հայ զբոսաշրջիկներին։  Ընկերություններից մեկից պատմեցին՝ իրականացնում են տոմսերի և փաթեթների հետվերադարձ։

«Գումարի տեսքով չի հետվերադարձ լինում տուրիստական ընկերություններին, այլ նստեցրել են որպես ճամփորդական կրեդիտ ծրագրի բալանսի վրա, որից կարող են դուրս գրվել ավիատոմսեր։ Մենք դիմել ենք Շարժա՝ հասկանալու՝ հնարավոր կլինի արդյոք բալանսի տեսքից վերածվի գումարի»,- ընդգծեց Մարինա Ավետիսյանը։  

Ընկերության տնօրենը նշում է, անհատները ևս կարողանում են տոմսերի չեղարկման դեպքում գումարի վերադարձ անել, սակայն գումարը ավելի քիչ է լինում՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով, իսկ տուրիստական գործակալություններն ավիաընկերությունների հետ ունեն պայմանավորվածություն նաև այս հարցերում։ 

Զբոսաշրջիկն իրավունք ունի չեղարկման դեպքում հետ ստանալ չմատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարը, եթե առկա է հիմնավորված ֆորսմաժորային իրավիճակ։ Այս մասին շեշտում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ չեղարկումների հետևանքները զգացվում են նաև ներգնա տուրիզմի վրա։ Ապրեսյանը փոխհատուցումների հարցում կարևորում է զբոսաշրջային ընկերությունների դերակատարումը։

«Պետք է զբոսաշրջիկներն էլ տեղեկացված լինեին, թե այդ չեղարկման քաղաքականությունը ինչպիսին է։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ դա կլիներ Դուբայում, դա կլիներ Աբու Դաբիում, կլիներ մեկ այլ երկրում, կլիներ Օմանում, ինչպիսի չեղարկման քաղաքականություն է ունեցել հյուրանոցը, մինչև քանի օր առաջ կարող էին չեղարկել»,- ասում է նա։ 

Տուրիստական գործակալության տնօրենն էլ նշում է՝ ծովային հանգիստը գնալով թանկանալու է․ արդեն նկատելի են հյուրանոցների ու ավիատոմսերի արժեքների բարձրացումներ։ Իսկ Ապրեսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը զգալի վնաս է հասցրել բիզնեսին։

«Ըստ էության՝ բիզնեսը կորցնում է ահռելի եկամուտներ, նրանք աշխատողներ են պահում բոլորը, գրասենյակ են պահում և, ըստ էության, եկամուտ չեն ունենում»,- ասաց Ապրեսյանը։ 

Որքան կշարունակվի պատերազմը և որքան ժամանակ կշարունակի փակ մնալ Մերձավոր Արևելքի որոշ երկրների օդային տարածքը․ այս հարցի պատասխանը դեռ անորոշ է։ Բազմաթիվ թռիչքներ, որոնց տոմսերը արդեն վաճառված էին, շարունակվում են չեղարկվել։ Ըստ Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ այսօր և վաղը նախատեսված Շարժա-Երևան և Երևան-Շարժա ուղղություններով երեք չվերթ է չեղարկվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան