Հանրային խորհրդում ձևավորվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցրեի հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։

Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։ Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ հարթակ։ Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն էր):